«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը որոշում է կայացրել Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ, այժմ ապօրինի հարստացման մեջ մեղադրանքով կալանքի տակ գտնվող Վաչագան Ղազարյանի խափանման միջոցը փոխելու մասին: Ըստ այդմ` Ղազարյանը կալանքից ազատ կարձակվի 1 մլրդ դրամ գրավը վճարելուց հետո:
Երեկվա դրությամբ այդ գումարը վճարված չէր, եւ Ղազարյանը շարունակում է մնալ կալանավայրում: Սակայն, ինչպես պնդում են «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները, մոտ օրերս այս հարցը հնարավոր է լուծում ստանա: Ըստ շրջանառվող տեղեկությունների` 1 մլրդ դրամ գումարը Ղազարյանի ազատ արձակման համար տրամադրելու է ռուսաստանաբնակ մեծահարուստ, ԱՄՆ-ում ՀՀ առեւտրային ներկայացուցիչ Ալբերտ Ավդալյանը:
Նշենք, որ նախորդ տարի Forbes-ի ռուսաստանյան խմբագրությունը հրապարակել էր ՌԴ ամենահարուստ ձեռնարկատերերի 14-րդ վարկանիշը, որտեղ յոթ հայազգի գործարարներ էին ընդգրկվել, վարկանիշի 123-րդ տեղում էր նաեւ Ավդալյանը՝ մոտ 800 մլն դոլար կարողությամբ:
Թե ինչո՞ւ է հենց նա վճարելու Ղազարյանի գրավը, ի՞նչ կապ կա նրանց միջեւ, դժվար է միանշանակ ասել. այս թեմայով ընդամենը կարելի է եզրակացություններ անել:
«Ժողովուրդ» օրաթերթը լուրերը փորձեց ճշտել նաեւ Ղազարյանի պաշտպան Արմեն Հարությունյանից, սակայն ապարդյուն. նա չէր պատասխանում մեր բազմաթիվ հեռախոսազանգերին»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
16:32
15:35
15:08
14:21
14:14
13:42
13:17
12:49
12:17
11:55
11:20
11:19
10:52
10:35
10:09
09:38
18:18
17:39
17:02
16:25
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44