«Երանի քաղաքական ուժերն իրենց նախընտրական ծրագրերը պիտի կառուցեին` ելնելով իրենց առողջապահական, կրթական և այլ ծրագրերից, ունենային համապատասխան մարդիկ, ովքեր այդ գաղափարներն իրականացնելու են»,-ԱԺ-ում Ընտրական օրենսգրքի շուրջ քննարկումների ժամանակ այսօր ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Սպարտակ Սեյրանյանը՝ անդրադառնալով ՀՀԿ-ական պատգամավոր Խոսրով Հարությունյանի այն առաջարկին, որ ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած ցանկացած ուժ նախապես պետք է ներկայացնի ապագա կառավարության կազմը։
ՀՅԴ-ական գործչի խոսքով, երբ ինչ-որ նախագիծ պարտադիր է դարձվում, լավ ցանկության իրականացման հնարավորությունը ինչ-որ իմաստով փչանում է:
Սեյրանյանը նշեց, որ, կիսելով հանդերձ Հարությունյանի բարի ցանկությունը, չի կիսում նրա լավատեսությունը:
«Եթե որակյալ բանավեճեր չլինեն, այդ կաբինետի հրապարակումը ոչինչ չի տալու: Ոլորտային նախարարների բանավեճեր պետք է կայանան: Եթե չկա առողջապահական հիմնախնդիրներով զբաղվող փորձագիտական լուրջ ներուժ, և մի թեկնածուն ասում է` ես լինելու եմ առողջապահության նախարար, և բոլոր վիրահատությունները լինելու են անվճար, մյուս նախարարը, ով հասկանում է, որ դա անհնար է, ասում է` դա հնարավոր չէ, հանրային ընկալման տեսակետից առաջինը կլինի շատ լավ նախարար, երկրորդը` շատ վատ նախարար: Հանրությունն ինչպե՞ս պետք է կողմնորոշվի»,- հարց հնչեցրեց պատգամավորը:
Սեյրանյանը հիշեցրեց, թե նախորդ ընտրություններում ովքեր են քվեներ ստացել: «Ժամանակին մարդիկ, ովքեր համոզված էին, որ ջերմուկով Հայաստանը կարելի է պահել, ստացան քվեներ: Քվեներ ստացան այն գործիչները, ովքեր բաժակաճառեր ասելու նման հայտարարում էին` կգանք իշխանության, թոշակը կդարձնենք այսքան: Մյուսը տեսավ, որ ժողովրդին դա դուր է գալիս, ասաց` ես երեք անգամ կբարձրացնեմ: Այդ ժամանակ էլ չկար հեղինակավոր վերլուծական հանրույթը, որը կասեր` հարգելի ապագա սոցապ նախարարները երեքն էլ ստախոս ու ֆոկուսնիկ են»,- նշեց պատգամավորը:
Սպարտակ Սեյրանյանը չբացառեց, որ կառավարության կազմի մասին նախապես ծանուցելը մանիպուլյացիաների տեղիք տա։ «Այսինքն` ես ընտրություն եմ կատարում` մտքում կաբինետներ ունենալով, և ստացվում է, որ ես ունեմ սպորտի նախարարի մի փայլուն թեկնածու, որևէ քաղաքական ուժ էլ ասում է` Ջորկաեֆին կդարձնի սպորտի նախարար և դրանով կհավաքի այնպիսի մարդկանց քվե, ովքեր այս կուսակցության ո'չ ծրագրի, ո'չ գաղափարի հետ համաձայն չեն: Այսինքն` այստեղ կա քաղաքական մանիպուլյացիայի ու աճպարարության խնդիր»,- ասաց դաշնակցական գործիչը։
10:00
17:49
17:15
16:52
16:35
16:19
16:02
15:46
15:29
15:12
15:00
14:46
13:45
13:22
13:06
12:21
12:06
09:22
09:14
09:02
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02
09:54
09:44
09:32
09:15
09:02
09:56
09:43
09:35
09:02
09:44
09:16
09:02
09:52
09:45
09:33
09:16
09:03
09:55
09:46
09:34
09:17
09:03
09:55
09:44
09:32
09:15
09:02
09:52
09:44
09:33
09:14
09:02
09:52
09:44
09:32
09:15