ՀԿ-ն դեմ է կուսակցությունների և դաշինքների համար խորհրդարանական ընտրությունների անցողիկ շեմը 1%-ով իջեցնելուն: Այս մասին հուլիսի 24-ին Ազգային ժողովում տեղի ունեցած ընտրական օրենսդրության բարեփոխումների նպատակով աշխատանքային խմբի հերթական նիստի ընթացքում հայտարարեց ՀՀԿ ներկայացուցիչ Դավիթ Հարությունյանը: Նրա խոսքով` այս իրավիճակում այդպիսի քայլը վտանգավոր է:
«Ստեղծված ներքաղաքական իրավիճակում մենք կայունություն ապահովելու խնդիր ունենք: Պետք է այս փուլում կարողանանք խորհրդարանական համակարգը զերծ պահել վայրիվերումներից»,- նշեց Հարությունյանը:
«Արմենպրես»–ի փոխանցմամբ` մյուս երեք ուժերն այս հարցին «կողմ» դիրքորոշում ունեն: Նիստի ընթացքում քննարկվեցին ու քվեարկությամբ ընդունվեցին նաև 4 ուժերի կողմից ներկայացված մյուս առաջարկները: Քաղաքացիների համար մինչև ընտրությունները վավեր անձնագրեր ստանալու մեխանիզմը հեշտացնելու, ընտրությունների արդար և թափանցիկ անցկացնելու երաշխիքները ավելացնելու համար լրացուցիչ սարքերի ներդրումն ապահովելու և տեխնիկական լուծումներ պահանջող հարցերն ընդգրկվեցին կառավարություն ուղարկվելիք փաթեթում, սակայն դրանք պետք է սպասեն կառավարության պատասխանին:
«Տեխնիկապես ամեն ինչ էլ հնարավոր է, սակայն կառավարությունը պետք է նշի, թե այս կարճ ժամանակահատվածում կկարողանա՞նք այդ անհրաժեշտ պարագաները ձեռք բերել, թե ոչ»,- նշեց ԵԼՔ-ի ներկայացուցիչ Լենա Նազարյանը:
ՀՅԴ-ն առաջարկում է վերացնել ռեյտինգային ընտրակարգն ու անցում կատարել բաց ցուցակներով համամասնական ընտրակարգի: Նաիրա Զոհրաբյանի խոսքով` ԲՀԿ-ն բաց ցուցակների դեպքում մեծ ռիսկեր է տեսնում: ԵԼՔ-ը դեմ է դաշնակցության այս առաջարկին, իսկ ՀՀԿ-ն կողմ է քվեարկում: Այս հարցը ևս կուղարկվի կառավարություն և ևս մեկ անգամ կքննարկվի խորհրդարանական ուժերի կողմից:
ԱԺ ընտրական օրենսդրության բարեփոխումների նպատակով աշխատանքային խմբի հաջորդ նիստում խորհրդարանական ուժերն արդեն կունենան իրենց տեսակետների շուրջ կառավարության պատասխանները, և կքննարկեն արտախորհրդարանական ուժերի կողմից արված առաջարկները:
09:18
18:01
17:45
17:35
17:15
16:55
16:42
16:15
16:05
15:51
15:21
15:02
14:45
14:25
14:05
13:41
12:45
12:12
11:16
11:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42