ՀՀ սփյուռքի նախարարության կողմից իրականացվող «Քայլ դեպի տուն» ուսումնաճանաչողական ծրագրին կմասնակցի Սփյուռքում բնակվող ավելի քան 400 հայ պատանի: Նախարարությունը մասնակցության դիմումներ է ստացել Ռուսաստանից, Վրաստանից, Ուկրաինայից, Իրանից, Բելառուսից, Քուվեյթից, Ֆրանսիայից, Իսրայելից և այլ երկրներից: Ծրագիրը կանցկացվի օգոստոսի 10-24-ը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ`այս մասին հուլիսի 25-ին լրագրողների հետ հանդիպմանը խոսեցին ՀՀ Սփյուռքի նախարարի տեղակալ Դավիթ Սարգսյանը և «Քայլ դեպի տուն» ծրագրի պատասխանատու Հայկ Ենգիբարյանը:
«Քայլ դեպի տուն»-ը «Արի տուն» և «Ամառային դպրոց» ծրագրերի միաձուլումն է: Ինչպես մյուս երկուսի, այնպես էլ «Քայլ դեպի տուն» ծրագրի շրջանակում արտերկրում ապրող հայ երեխաները գալու են հայրենիք, սովորելու են հայոց լեզու, հայոց պատմություն»,-նշեց Սարգսյանը:
Նա ընդգծեց, որ ամենակարևոր հարցերից մեկը ծրագրի իրականացման համար անցկացվող մրցույթների թափանցիկությունն ապահովելն է: «Քայլ դեպի տուն» ծրագրի կազմակերպչական հարցերը լուծելու համար անցկացվող մրցույթին մասնակցել է չորս կազմակերպություն, հաղթել է «Լոռե հոլդինգ» ՍՊԸ-ն: Այն զբաղվելու է էքսկուրսիաների, սննդի կազմակերպման և մի շարք այլ հարցերով»,-շեշտեց փոխնախարարը:
Անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտանիքի՝ մասնակիցներից որևէ մեկին հյուրընկալելուն` փոխնախարարն ասաց, որ դեռ հայտնի չէ, թե ով կապրի վարչապետի ընտանիքում, և, հավանաբար, դա վիճակահանությամբ կորոշվի:
Դավիթ Սարգսյանը տեղեկացրեց, որ ընտանիքները էլեկտրոնային ճանապարհով են լրացնում հյուրընկալ ընտանիք լինելու հայտը: «Հնարավոր է, որ այլ պաշտոնյաներ նույնպես հայտ լրացրած լինեն, սակայն այդ մասին մենք դեռ տեղյակ չենք»,-ասաց նա:
Հայկ Ենգիբարյանի խոսքով` ծրագիրը նախատեսված է 13-21 տարեկան սփյուռքահայ պատանիների և երիտասարդների համար: Այն ունի երկու բաղադրիչ` կրթական և ճանաչողական: Կրթական բաղադրիչը ներառում է հայոց լեզվի արագացված ուսուցման դասընթացներ (արևելահայերեն և արևմտահայերեն):
Նա ասաց, որ մասնակիցները կայցելեն Հայաստանի կրթական հաստատություններ, պատմամշակութային վայրեր, ժամանցի կենտրոններ: Ծրագրի վերջին երեք օրը երեխաները կանցկացնեն ճամբարում»,-նշեց Ենգիբարյանը:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ մասնակիցների քանակը չափազանց մեծ է, նախարարությունը սկսել է բանակցություններ վարել մի շարք կազմակերպությունների հետ: Արդյունքում «Կոնվերս բանկը» և «gg» տաքսի ծառայությունը պատրաստակամություն են հայտնել համալրելու ծրագրի հովանավոր-թիմակիցների շարքերը՝ այդպիսով մեծ աջակցություն ցուցաբերելով ծրագրին:
10:00
17:49
17:15
16:52
16:35
16:19
16:02
15:46
15:29
15:12
15:00
14:46
13:45
13:22
13:06
12:21
12:06
09:22
09:14
09:02
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02
09:54
09:44
09:32
09:15
09:02
09:56
09:43
09:35
09:02
09:44
09:16
09:02
09:52
09:45
09:33
09:16
09:03
09:55
09:46
09:34
09:17
09:03
09:55
09:44
09:32
09:15
09:02
09:52
09:44
09:33
09:14
09:02
09:52
09:44
09:32
09:15