Հունաստանում Հայաստանի դեսպանատունը հայտնել է այն տարածքների անունները, որտեղ հրդեհի օջախները չեն մարվել:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հունաստանում Հայաստանի դեսպանատունը Հունաստան մեկնող ՀՀ քաղաքացիների համար տեղեկացնում է, որ, ըստ Հունաստանի հրշեջ ծառայության տվյալների, հուլիսի 25-ի 14։30-ի դրությամբ, հրդեհի օջախները շարունակում են այրվել Հունաստանի մի քանի տարածքներում, մասնավորապես՝ Կինետա, Ատտիկայի մարզի հյուսիս-արևելյան հատված, Կալիտեխնուպուլի, Ատտիկայի մարզի հյուսիս-արևելյան հատված, Զեմենո Կիատո, Կորիթոս, Մետոխի Վիրսոն, Խանիայի շրջան, Կրետե, Կակոպետրա Պլատանիա, Խանիայի շրջան:
Հունաստանում անտառային հրդեհների հետևանքով զոհվածների թիվը անցել է 70-ից: Տուժել է 150-ից ավելի մարդ: Ավելի վաղ Հունաստանի նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Դիմիտրիս Ձանակոպուլոսը հայտնել էր տվյալներ 20 զոհվածների և 69 հոսպիտալացվածների մասին:
ERT-ի տեղեկություններով՝ տուժածներից շատերը գտնվում են օրհասական վիճակում: Փրկարարական ծառայությունների և ձկնորսների կողմից ավելի քան 700 մարդ է փրկվել լողափերից, ուր մարդիկ փախել էին կրակից: Ինչպես հաղորդել է հեռուստաալիքը, հուլիսի 24-ի առավոտվա դեմ հրդեհների մեծ մասը հաջողվել է վերցնել հսկողության տակ: Սաստիկ քամին հանդարտվել է, որը վերջին օրերին նպաստում էր կրակի տարածմանը:
Կրակի մարմանը գործի են դրված հրշեջ ինքնաթիռներ և ուղղաթիռներ: Հունաստանում հուլիսի սկզբից շոգ եղանակ է հաստատվել, վերջին օրերին օդի ջերմաստիճանը հասնում է 38 – 40 աստիճանի: Հուլիսի 23-ին Աթենքի շուրջը միանգամից հրդեհի մի քանի օջախ է բռնկել: Հունաստանի իշխանություններն արդեն օգնություն են խնդրել այլ երկրներից՝ տարերքի դեմն առնելու համար:
10:00
17:49
17:15
16:52
16:35
16:19
16:02
15:46
15:29
15:12
15:00
14:46
13:45
13:22
13:06
12:21
12:06
09:22
09:14
09:02
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02
09:54
09:44
09:32
09:15
09:02
09:56
09:43
09:35
09:02
09:44
09:16
09:02
09:52
09:45
09:33
09:16
09:03
09:55
09:46
09:34
09:17
09:03
09:55
09:44
09:32
09:15
09:02
09:52
09:44
09:33
09:14
09:02
09:52
09:44
09:32
09:15