Հայաստանի Կոմունիստական կուսակցության` Գյումրի քաղաքի ավագանու խմբակցությունը հայտարարություն է տարածել։
«2025թ. հոկտեմբերի 1-ին ՀՀ ԱԺ հարցուպատասխանի ժամանակ, Գյումրի քաղաքի քաղաքապետի հասցեին երկրի վարչապետի կողմից հնչեցրած սպառնալիքները, «քաղաքական գործիքներով» քաղաքական հետապնդումը թեժացնելու խոսույթը՝ ուղիղ հանձնարարական էր իրավապահ մարմիններին՝ քաղաքական հաշվեհարդար սկսելու Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի նկատմամբ:
Արձանագրենք, որ երկրի վարչապետի՝ Գյումրու քաղաքապետի դեմ ռեպրեսիաների նոր ալիքը կապվում է Վարդան Ղուկասյանի արտահայտած քաղաքական դիրքորոշման՝ Հայաստանի և Ռուսաստանի, ոչ թե ցեղասպան Թուրքիայի և Ադրբեջանի միջև կապերի խորացման հետ:
Հարկ է նշել, որ որպես քաղաքական գործիչ, Վարդան Ղուկասյանն արտահայտել է իր կարծիքը՝ հիմնավորելով այն պատմական փաստերով և մարտահրավերներով:
Ուստի, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ երկրի բարձր ամբիոնից Գյումրու ընտրված ընդդիմադիր քաղաքապետին ուղղված հրապարակային սպառնալիքը՝ խոսքի, մտքի ազատությունը, այլախոհներին բարոյապես և ֆիզիկապես ոչնչացնելու նպատակ ունի:
ՀՀ վարչապետը պետք է գիտակցի, որ ինքը Գյումրու ՏԻՄ ընտրություններում գյումրեցիների կողմից մերժված, ջախջախված ուժի առաջնորդն է:
Ընտրությունների արդյունքները որևէ մեկի, այդ թվում՝ որևէ պետական մարմնի կողմից չեն վիճարկվել և չէին կարող վիճարկվել:
Մենք դատապարտում ենք Գյումրու քաղաքապետին թիրախավորելու պետական պատվերները, որն իրականացվում է ձախողված, վատահամբավ, արատավոր հակումներ ունեցող ինչ-որ պատգամավորների կողմից:
Հանգի՛ստ թողեք Գյումրին, զբաղվեք ձեր աշխատանքով և ընդունեք իրականությունը»։
13:03
12:44
12:21
12:04
12:04
10:26
10:03
18:21
17:23
17:09
15:52
15:35
15:18
15:03
20:17
20:02
13:17
13:03
12:55
12:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02