ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցաքննությունը տեսաձայնագրելու և կցվելու է քրեական գործին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը: Սակայն, ըստ նրա, դա չի նշանակում, որ տեսաձայնագրությունը հրապարակվելու է:
«Վարույթն իրականացնող մարմինն է որոշում՝ տեսագրել, թե ոչ: Տեսագրությունը հանդիսանում է քննչական գործողության արձանագրման բաղկացուցիչ մասը, եթե նույնիսկ տեսագրվում է, դա չի նշանակում, որ հրապարակվելու է: Տեսագրությունը կցվելու է քրեական գործին: Այո, ունենք որոշում տեսագրելու»,-ասաց Սասուն Խաչատրյանը:
ՀՔԾ պետը չցանկացավ, սակայն, նշել, թե ով է իրականացնելու Ռոբերտ Քոչարյանի հարցաքննությունը՝ այդ անձին ավելորդ ուշադրությունից զերծ պահելու համար:
«Ո՞վ է վարելու հարցաքննությունը, քննչական խմբի ղեկավարն ո՞վ է՝ Էդիկ Հակոբյանը, թե Մուշեղ Բաբայանը»,- հարցին ի պատասխան՝ Սասուն Խաչատրյանն ասաց. «Ո՛չ Էդիկ Հակոբյանն է, ո՛չ էլ Մուշեղ Բաբայանը:
Գաղտնիքի խնդիր չկա, մեր ծառայության քննիչներից մեկն է, ավելորդ ուշադրությունից նրան զերծ պահելու համար անունը չի հրապարակվում»:
Հարցին՝ արդյոք մեղադրանք առաջադրելու հիմքեր կան՝ ՀՔԾ պետը չցանկացավ պատասխանել: «Եթե քրեական գործով կհիմնավորվի որևէ անձի մեղավորությունը, նա անշուշտ պատասխանատվության կենթարկվի՝ առանց բացառության»,-վստահեցրեց պաշտոնյան:
18:19
18:04
17:29
17:05
16:45
16:29
16:02
13:42
13:24
13:08
12:44
12:35
12:21
12:03
11:58
11:49
11:33
11:12
10:56
10:34
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44