ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին Մարտի 1-ի գործով որպես վկա հարցաքննվելու համար ներկայացել է Հատուկ քննչական ծառայություն, փոխանցում է Aysor.am-ի թղթակիցը:
Հարցին՝ Մարտի 1-ի գործով է հրավիրվել ՀՔԾ, Յ.Խաչատուրովը պատասխանեց. «Այո»:
ՀՔԾ-ում է նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:
Aysor.am-ի թղթակցի փոխանցմամբ, այս պահին նրա մասնակցությամբ իրականացվում են քննչական գործողություններ:
Նշենք, որ Քոչարյանը, որպես վկա հարցաքննվելու մասին ծանուցագիրն ստացել էր ավելի վաղ, սակայն Հայաստանում չլինելու պատճառաբանությամբ չէր ներկայացել իրավապահներին։
Մարտի 1-ի գործով որպես մեղադրյալ առայժմ ներգրավված է 2008-ին Պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցրած Միքայել Հարությունյանը։ Նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում։
Հիշեցնենք՝ ՀՔԾ-ն հաղորդագրություն էր տարածել՝ տեղեկացնելով, որ մարտիմեկյան իրադարձությունների ժամանակ զինված ուժերը մասնակցություն են ունեցել, իսկ ռազմական դրության հայտարարումը անօրինական է եղել։
«ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանը և մյուս պաշտոնատար անձինք ՀՀ Սահմանադրության խախտմամբ Հայաստանի Հանրապետությունում փաստացի հաստատել են ռազմական դրություն, զինված ուժերն օգտագործել են քաղաքական հարցերում, խաղաղ հանրահավաքների մասնակից քաղաքացիների դեմ:
Մասնավորապես, ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանը 2008 թվականի փետրվարի 23-ին ստորագրել է հույժ գաղտնի թիվ 0038 ակնհայտ ապօրինի հրամանը «ՀՀ գերագույն գլխավոր հրամանատարի կողմից առաջադրված խնդիրների կատարման վերաբերյալ», որում խաղաղ ցուցարարները բնորոշվել են որպես «ՀՀ նախագահական ընտրությունների արդյունքները չընդունող, իրավիճակը ապակայունացնող քաղաքական ուժեր», և «երկրի բնականոն զարգացումը» ապահովելու նպատակով ՀՀ զինված ուժերի ողջ անձնակազմը տեղափոխվել է զորանոցային վիճակի: Ստեղծվել են սպայական խմբեր, որոնց զինել են տաբելային զենքերով:
Հրամանով ՀՀ Զինված ուժերի կազմից ստեղծվել են նաև բարձր շարժունակությամբ, բարդ իրավիճակներում արդյունավետ գործելու ունակ հավաքական ստորաբաժանումներ, որոնց զինել են հրաձգային զենքերով: Հանձնարարվել է այդ ստորաբաժանումները համալրել առավել պատրաստված, հոգեբանորեն կայուն ծառայողներով»,- մասնավորապես ասված է ՀՔԾ հաղորդագրության մեջ:
18:42
18:33
16:45
12:09
11:38
10:49
10:26
23:47
23:33
23:09
22:43
22:32
22:23
18:45
18:33
18:20
17:34
16:35
16:14
15:55
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02