Օրերս Հայաստանի Հանրապետության կրթությանև գիտության նախարար Արայիկ Հարությունյանը Կենտրոնհեռուստաընկերության «Ուրվագիծ» հաղորդման շրջանակներում խոսելէր Գիտությունների ազգային ակադեմիայի հնարավոր փակմանմասին: «Շահագրգիռ քննարկում է եղել ակադիմիկոսների հետ,իհարկե նրանցից մի քանիսը շատ կտրուկ սկսեցին դիմադրել,երբ որ խոսվում էր ակադեմիայի հնարավոր փակման մասին,բայց իմ ուղերձն է նրանց, որ ներկա կառավարության օրոք չկաայնպիսի հարց, որը չի կարող չքննարկվել: Այս հարցըլուծվելու է փաստերի և փաստարկների վրա, որոշակադեմիկոսների ես պետք է խնդրեմ ցույց տալ իրենց վերջին 5տարվա գիտական գործունեությունը»,- ասել էր ԱրայիկՀարությունյանը:
Նախարարի այս խոսքերն արժանացել են սուր քննադատության, մասնավորաբար, գիտական շրջանակների կողմից:
ՀԱՅ ՁԱՅՆ լրատվականը խնդրի առնչությամբ զրուցեց ՀՀգիտությունների ազգային ակադեմիայի նախագահ ՌԱԴԻԿՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ հետ:
-Պարոն Մարտիրոսյան, որպես ՀՀ գիտությունների ազգայինակադեմիայի նախագահ ինչպե՞ս եք վերաբերվումակադեմիայի հնարավոր փակման մասին նախարարի հայտարարությանը:
-Ակադեմիան խանութ չէ, որ այսօր բացես, վաղն էլ փակես: Ակադեմիանհզոր կառույց է, որ 75 տարիներ Հայաստանի անունը բարձր է պահելաշխարհի գիտական, մշակությաին գործընթացներում: Մեզ հետ ունեցածհանդիպման ժամանակ ԿԳՆ Արայիկ Հարությունյանը ասաց, որ ամենմեկը կարող է իր կողմից տեսակետ առաջարկել՝ քննարկենք, եթե որևէմեկը կհամոզի, որ ԳԱ ակադեմիայի չլինելու դեպքում մեր գիտությունըծաղկելու է՝ կփակենք, իսկ եթե ուրիշ հնարավոր տարբերակ կա՝ եկեքքննարկենք:
-Նախարար Արայիկ Հարությունյանի խոսքից կարելի էենթադրել, որ նա կասկածի տակ է դնում Ակադեմիայի անդամ,որոշ գիտնականների գիտական գործունեությունը, ի՞նչ կասեքայս մասին:
- Դրանք հայտարարություններ են, յուրաքանչյուր ասված պետք է լինիհիմնավորված: Մենք նախարարի հետ ունենք պայմանավորվածությունօգոստոսի վերջին նորից հանդիպելու, և պատրաստվում ենք այդհայտարարության համար մեր ակադեմիկոսների վերջին տարիներինարած գիտական, գիտատեխնիկական արդյունքները ներկայացնել:Կներկայացնենք այն արդյունքները, որոնք մեր տնտեսության, մերպաշտպանության հարցում այսօր կիրառվում են: Նաև կքննարկենքգիտության զարգացման ճանապարհները, թե գիտության ո՞ր ճյուղերըպետք է զարգանան, հայագիտության վրա պետք է հատուկուշադրություն դարձնել: Այնքան խնդիրներ կան գիտության ոլորտում, որդրա՛նց մասին պետք է խոսենք, և ո՛չ թե Ակադեմիան փակելու:
Ի դեպ, մեկն էլ կար, ասում էր՝ եկեք վաճառենք ակադեմիայի շենքը:Այդպիսի հայտարարություններ անողները գալիս են և գնում, իսկԱկադեմիան անսասան կանգնած է իր խնդիրները լուծելու ճանապարհին,և շարունակելու է իր գործունեությունը:
haydzayn.am
13:42
13:23
13:09
12:42
12:19
12:06
12:00
11:53
11:33
11:09
10:44
10:16
09:37
09:19
09:03
14:36
14:22
13:56
13:45
13:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01