Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադան հուլիսի 26-ին ճանաչողական այցով Շիրակի մարզում էր: Դեսպանի հետ հանդիպեցին մարզային իշխանության ներկայացուցիչները: Մարզպետարանում կայացած հանդիպումից հետո նորանշանակ դեսպանին ընդունեց Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը:
Ողջունելով հյուրին՝ Գյումրու քաղաքապետը հույս հայտնեց, որ ջերմ հարաբերություններն, ինչպիսին եղել են նախորդ դեսպանի հետ, կշարունակվեն: Դեսպան Ջուն Յամադան իր կողմից վստահեցրեց՝ կանի հնարավորը. «Այն բոլոր ծրագրերն ու նախագծերը, որ մինչ այս իրականացվել են, կշարունակվեն»:
Սամվել Բալասանյանն առաջարկեց աջակցել Գյումրիին՝ Ճապոնիայի Սենդայ քաղաքի հետ քույր քաղաք լինելու առաջարկին: Դեսպան Ջուն Յամադան փաստեց, որ, իրոք, Գյումրին ու Սենդայը ունեն նմանություններ, և քույր քաղաքներ դառնալու բոլոր նախադրյալները կան: Հանդիպման ավարտին Սամվել Բալասանյանը հյուրին նվիրեց Գյումրու խորհրդանիշ՝ «Կլկլան» բաժակը և Գյումրու մասին պատմող գիրք: Դեսպանը խոստացավ հաջորդ այցին ավելի երկար մնալ Գյումրիում՝ քաղաքին ավելի լավ ծանոթանալու նպատակով:
Այցի շրջանակներում Ջուն Յամադան եղավ Ամասիայում: «Կենցաղային խնամքի ծառայություններ Ամասիա համայնքի ծերերի համար» ծրագրի շրջանակներում համայնքին ճապոնական կողմը նվիրել է մեքենա, որի մեջ կան հատուկ ծառայություններ մատուցող սարքավորումներ: Շուրջ 28 հազար դոլար արժողությամբ ծրագրի շրջանակներում կամավորները կենցաղային ծառայություններ կմատուցեն տարեցներին: Ծրագրով նախատեսվում է բժշկական օգնության տրամադրում ևս:
19:06
18:35
18:09
17:46
17:33
17:29
17:21
17:00
16:46
16:15
15:56
15:44
15:18
15:02
14:55
14:44
14:43
14:35
14:33
14:30
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:52
09:44
09:32
09:15
09:01
09:46
09:33
09:16
09:02
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02