ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը և փոխնախագահ Մայք Փենսը զգուշացրել են թուրքական իշխանություններին, թե ինչ հետևանքներ կլինեն, եթե ազատ չարձակվի Թուրքիայում կալանավորված ամերիկացի հոգևորական Էնդրյու Բրանսոնը։ Վերջինս մեղադրվում է Թուրքիայում ահաբեկչական համարվող կառույցների հետ կապեր ունենալու մեջ։
Ըստ ամերիկացի պաշտոնյաների՝ ԱՄՆ-ը պատրաստվում է պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի նկատմամբ։
ԱՄՆ-ի փոխնախագահ Փենսը թեմայի վերաբերյալ հայտարարել է.
«Եթե Թուրքիան քայլեր չձեռնարկի այդ անմեղ հոգևորականի ազատ արձակման և ԱՄՆ-ը վերադարձնելու հարցում, ապա շոշափելի պատժամիջոցներ կկիրառվեն, մինչև որ Բրանսոնը ազատ արձակվի»։
Վերջինիս խոսքերով այն բանից հետո, երբ ամերիկացի հոգևորականի նկատմամբ բանտային կալանքի փոխարեն սահմանվեց տնային կալանք, ինքն անձամբ հեռախոսազրույց է ունեցել Բրանսոնի հետ։
Փենսը Բրանսոնին խոստացել է ամեն ինչ անել, որպեսզի հոգևորականը վերադառնա հայրենիք։
Հայտարարությունից հետո թեմայի շուրջ Twitter-ում գրառում է կատարել նա Դոնալդ Թրամփը.
«ԱՄՆ-ը մեծածավալ պատժամիջոցներ կկիրառի Թուրքիայի նկատմամբ, քանի որ մեծ քրիստոնյա, ընտանիքի հայր և հիանալի մարդկային որակներ ունեցող հոգևորական Էնդրյու Բրանսոնը երկար ժամանակ կալանավորված է։ Պետք է անհապաղ ազատ արձակել այդ հավատացյալ մարդուն»։
18:19
18:04
17:29
17:05
16:45
16:29
16:02
13:42
13:24
13:08
12:44
12:35
12:21
12:03
11:58
11:49
11:33
11:12
10:56
10:34
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44