ՀՀ Արարատի մարզի դատախազությունում քրեական գործ է հարուցվել սոցիալական աջակցության Մասիսի տարածքային գործակալությունում առերևույթ չարաշահումների փաստի առթիվ:
Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։
Հուլիսի 13-ին ՀՀ դատախազություն է ստացվել ՀՀ գլխավոր դատախազին հասցեագրված ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի գրությունը՝ քաղաքացուց ՀՀ Արարատի մարզի սոցիալական աջակցության Մասիսի տարածքային գործակալության աշխատակիցների կողմից յուրաքանչյուր տարվա 2 ամսվա նպաստի գումարն իրենց տալու պահանջի վերաբերյալ: Քրեական գործ հարուցելու առիթի օրինականությունը և հիմքերի բավարար լինելն ստուգելու հանձնարարությամբ այն ուղարկվել է ՀՀ ոստիկանության Մասիսի բաժին:
Նյութերի նախապատրաստման ընթացքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Արարատի մարզի սոցիալական աջակցության Մասիսի տարածքային գործակալության աշխատակիցների պահանջով Արարատի մարզի Այնթապ և Նոր Խարբերդ համայնքների մի քանի բնակիչներ, սկսած 2010 թվականից մինչև 2018թ. փետրվար, ընտանեկան նպաստը չդադարեցնելու համար, տարբեր ժամանակահատվածներում, նպաստի գումարից մաս-մաս, անմիջապես կամ միջնորդի միջոցով, նրանց են տվել զգալի չափերով գումարներ:
Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերում առերևույթ առկա են պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողների կողմից ապօրինի վարձատրություն ստանալու և նպաստառու քաղաքացիների կողմից այդպիսի վարձատրություն տալու հանցագործության հատկանիշներ՝ Արարատի մարզի դատախազի տեղակալի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 311.1-րդ հոդվածի 1-ին մասով և 312.1-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ:
Նախաքննություն կատարելու հանձնարարությամբ քրեական գործն ուղարկել ՀՀ ՔԿ Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժին:
16:29
16:12
15:57
15:38
15:21
15:03
12:45
12:35
12:16
10:25
10:06
09:44
09:18
09:02
00:00
00:00
12:10
12:03
11:49
11:05
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47