Հուլիսի 27-ին Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու դատական նիստում առաջինը ելույթ ունեցավ Ռոբերտ Քոչարյանը, բավականին հուզիչ ելույթ էր: Այս մասին այսօր՝ հուլիսի 28-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Ռուբեն Սահակյանը:
«Մենք ասացինք չկա գեթ մեկ հիմնավոր կասկած: Կա ամեն ինչ, կա, որ դուք հիմա ինձ լուսանկարահանում եք, մյուս բջջայինով է նկարահանում, եւ դա դրվում է մեղադրանքի հիմքում: Հավատացեք, մի օր բացահայտվելու է այս ամենը: Եթե կտեսնեք, որ ճիշտ չենք ասել, ինչ ուզում եք ասեք: Փաստերի խեղաթյուրում տեսանք, տեսանք մարդիկ չեն հասկանում, թե ինչ են անում»,-ասց նա:
Պաշտպանի խոսքով, մեր քննչական ապարատը մահացել է, չունենք. «Ներողություն եմ խպնդրում այն քիչ քննիչներից, որոնք արժանի են դրվատանքի: Նույն վիճակն է դատարաններում: Այնտեղ էլ կարող ենք առանձնացնել մի խումբ դատավորների, որոնց վրա հույս կարող ենք դնել: Գործով մեկը ցուցմունք է տալիս, որ իրեն ինչ-որ մեկը պատմել է, որ այսինչ բանն է եղել: Ու հիմնավոր կասկածների հիմքում թվարկված է այդ ցուցմունքը: Ի՞նչ կարող ենք ասել: Կարող ենք ասել, որ չբացահայտված աղբյուրից ստացված տեղեկությունը չի կարող դիտարկվել որպես ապացույց, եթե չգիտես՝ ով է ասել, չես գտել այդ անձին: Գոնե քննիչը փորձեր պարզել այդ անձին: Բայց այդ ցուցմունքը դրվում է որպես Քոչարյանի հանցանքը հիմնավորող հանգամանք: Դրանով հիմնավորվում է, որ դրանով Քոչարյանը տապալել է սահմանադրական կարգը:
Կարող է հետեւյալը լինել՝ ձեզնից որեւէ մեկը ժամանակին հարցազրույց է տվել, կամ ինտերվյու է վերցրել, որում գրված է, որ այսօր մտցվել է արտակարգ դրություն: Սա դրվել է որպես հիմնավորում, որ Ռոբերտ Քոչարյանը տապալել է սահմանադրական կարգը, դե արի ու դիմացիր»,-հայտարարեց Ռուբեն Սահակյանը՝ հավելելով, որ դատավորն արտագրեց ամեն ինչ, ինչ ասաց քննիչը եւ կալանավորման որոշումը կայացվեց:
Անդրադառնալով այն հիմքերին, որ Ռոբերտ Քոչարյանը կարող է թաքնվել, փախուստի դիմել, Ռուբեն Սահակյանն ասաց. «Հիմքերից մեկն այնպիսին է, որ իրենք ծանուցագիրը ներկայացրել են հուլիսի սկզբին, բայց Քոչարյանը չի ներկայացել, թեեւ հայտնի էր, որ Քոչարյանը հուլիսի 25-ին պետք է գար Հայաստան: Չէր նշվել, որ նա ՀՔԾ-ին հայտնել էր, որ ամսի 26-ին կներկայանա հարցաքննության: Երրորդ կետը, որ նա Հայաստանից շատ է բացակայում, եւ հնարավորություն ունի մեկնելու հանրապետությունից: Իսկ ո՞վ չունի այդ հնարավորությունը: Եթե կարծում ես, որ կարող է մեկնել հանրապետությունից, բարի եղիր արգելանք դիր, որ չկարողանա դուրս գալ հանրապետությունից»:
Փաստաբանն ասաց, որ շատ հանգամանքներ, որոնք վկայում են, որ Ռոբերտ Քոչարյանին արդարացնող փաստեր կան, չի ներկայացվում: «Եթե տալիս են նյութեր, որոնք մեղադրում են Ռոբերտ Քոչարյանին, պարտավոր եք տալ նաեւ նյութեր, որոնք արդարացնում են նրան: Բայց չարվեց, դատավորն այդ ժամանակ ականջները փակել էր: Ես շատ գործերի եմ մասնակցել, բայց այս աստիճանի խախտումների հանդիպում եմ առաջին անգամ, այս աստիճանի իրավական անգրագիտության չեմ հանդիպել: Մտավախություն ունեմ, որ եթե 1-2 տարի այսպես շարունակվեց՝ վիճակն ավելի է վատանալու: Եթե շտկումներ չեղան, եթե գրագետ քննիչներ չպատրաստեցինք, ես դրա ձեւը գիտեմ, դրա համար մի քիչ փող է պետք եւ 4 տարի ժամանակ, եթե դա չանենք, մենք կկործանվենք, մենք բոլորս կլինենք բանտերում»,- ասաց Ռուբեն Սահակյանը:
13:42
13:23
13:09
12:42
12:19
12:06
12:00
11:53
11:33
11:09
10:44
10:16
09:37
09:19
09:03
14:36
14:22
13:56
13:45
13:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01