Հուլիսի 28-ի երեկոյան Բելգրադի Նովի Բելգրադ թաղամասում սպանվել է հայտնի սերբ փաստաբան Դրագոսլավ Օգնյանովիչը: Իր որդու հետ 57-ամյա Օգնյանովիչը մոտենալիս է եղել իր տանը, երբ նրանց է մոտեցել մի տղամարդ և մի քանի կրակոց արձակել: Փաստաբանը տեղում մահացել է, նրա որդին վիրավորվել է, հայտնում է rbc.ru-ն:
ՆԳՆ տվյալներով՝ ոստիկանությանը հաջողվել է ձերբակալել սպանության մեջ կասկածվողին: Նրա անունը և հանցագործության շարժառիթները դեռ չեն նշվում:
Սերբիայի փաստաբանների ասոցիացիայի ղեկավար Վիկտոր Գոստիլյացը հայտարարել է, որ բոլոր սերբ փաստաբանները ցնցված են տեղի ունեցածով և պահանջում են իրավապահ մարմիններից հետաքննություն անցկացնել: Փաստաբանների մի մասը հայտարարել է, որ որպես բողոքի նշան՝ հաջորդ շաբաթ մտադիր է հրաժարվել աշխատել:
Օգնյանովիչը հայտնի է Հաագայի տրիբունալում Հարավսլավիայի նախկին նախագահ Սլոբոդան Միլոշևիչի պաշտանությանն իր մասնակցությամբ:
Նա և Զդենկո Տոմանովիչը միակ սերբ փաստաբաններն են եղել, որոնց թույլ է տրվել անձամբ շփվել Միլոշևիչի հետ, երբ նա խցիկում էր: Դատն ավարտվել է նրանով, որ Միլոշևիչը մահացել է բանտում սրտի կաթվածից 2006 թվականի մարտին: Արդյունքում՝ դատավճիռ այդպես էլ չի կայացվել, իսկ Հարավսլավիայի նախկին նախագահի նկատմամբ գործը փակվել է:
Վերջին տարիներին Օգնյանովիչը զբաղվել է Սերբիայի և Մոնտենեգրոյի քրեական աշխարհի առաջնորդների պաշտպանությամբ: Վերջին տարիներին նա ներկայացնում էր քրեական հեղինակություն Լուկա Բոյովիչին: ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ վերջին մի քանի ամիսներին Բելգրադում սպանվել են Բոյովիչի մի քանի ընկերներ: Լրատվամիջոցների տեղեկություններով՝ դա կապված է թմրանյութերի շրջանառությամբ զբաղվող քրեական խմբերի պատերազմի հետ:
tert.am
13:42
13:23
13:09
12:42
12:19
12:06
12:00
11:53
11:33
11:09
10:44
10:16
09:37
09:19
09:03
14:36
14:22
13:56
13:45
13:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01