Չնայած ԱՄՆ աջակցությամբ ահաբեկչական խմբերը շարունակում են գործել, Սպիտակ տունը Իրանին մեղադրում է տարածաշրջանում անկայունության առաջացման մեջ:
Իսլամական հեղափոխության հաղթանակի սկզբից ԱՄՆ-ի ռեժիմը Իրանի ժողովրդի հիմնական թշնամին է, և այս պահին, սկսելով հակաիրանական գործընթաց, փորձում է ապակայունացնելով տարածաշրջանը սպառազինություն վաճառել տարածաշրջանի արաբական երկրներին:
Միջազգային հարցեով փորձագետ դոկտոր Ֆիլիպ Ջիրալին ասել է.-«Սա ԱՄՆ-ի և ԿՀՎ-ի համատեղ գործողությունների մի մասն է որն իրականացվում է ԱՄՆ-ին կապված ցանցերի և լրատվամիջոցների միջոցով»:
Չնայած ԱՄՆ-ի պաշտոնատարները հերքում են Իրանի կառավարության տապալմանն ուղղված իրենց պլանները, սակայն կասկած չկա, որ Իրանի թուլացումը ԱՄՆ-ի ռազմավարական ծրագրերի մաս է կազմում: Վաշինգտոնի նպատակն է Իրանին ճգնաժամի մեջ մղել:
Ամերիկացի նշանավոր տեսաբան Նոամ Չամսկին ասել է.-«Միացյալ Նահանգները պատասխանատու է բազմաթիվ միջազգային հակամարտությունների և պատերազմների հրահրման և հեղաշրջման միջոցով կառավարությունների տապալման համար, ինչպես օրինակ, 1953 թ. օգոստոսի 28-ին Իրանի իշխանության դեմ կազմակերպած հեղաշրջումը: ԱՄՆ-ում աջակցում է ահաբեկչական խմբերին և ԻԼԻՊ-ին: Սակայն ԱՄՆ-ն Իրանին է մեղադրում տարածաշրջանի ապակայունացման մեջ»:
Վերջին 40 տարիների ընթացքում Միացյալ Նահանգների քաղաքականությունը Իրանի Իսլամական Հանրապետության անկախ համակարգի հանդեպ չի փոխվել: Տարբեր են եղել միայն մեթոդները:
ԻԻՀ Պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարար, գեներալ Ամիր Հաթամին ասել է. ««Իրանի ժողովուրդը, արժանապատվությամբ և հպարտությամբ և Իսլամական հեղափոխության պաշտպանության ճանապարհին նվիրաբերած հարյուր հազարավոր նահատակների շնորհիվ, անկասկած կարող է հաջողությամբ հաղթահարել ներկա իրավիճակը»:
Իսլամական հեղափոխության Գերագույն առաջնորդ Այաթոլլա Խամենեին, երկրի զինված ուժերի հրամանատարների հետ ունեցած հանդիպման ժամանակ ասել է.-«Համակարգի հզոր կետերից մեկը գերտերությունների բռնության դեմ դիմադրելն է: Ագրեսիվ ուժերի մեթոդներից մեկը մյուս ժողովուրդներին վախեցնելն է և կառավարություններին ստիպել ենթարկվել նրանց կամայականությանն ու ապահովել նրանց անօրինական շահերը»:
Անդրադառնալով իսլամական հեղափոխության հաղթանակից ի վեր թշնամիների կողմից Իրանի դեմ ուղղված մի շարք դավադրություններին, մեծարգո առաջնորդն ընդգծել է, որ եթե Իրանի Իսլամական Հանրապետությունը և Իրանի ժողովուրդը վախենար գերտերություններից ու նահանջեր, կկործանվեր:
parstoday.com
10:00
17:49
17:15
16:52
16:35
16:19
16:02
15:46
15:29
15:12
15:00
14:46
13:45
13:22
13:06
12:21
12:06
09:22
09:14
09:02
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02
09:54
09:44
09:32
09:15
09:02
09:56
09:43
09:35
09:02
09:44
09:16
09:02
09:52
09:45
09:33
09:16
09:03
09:55
09:46
09:34
09:17
09:03
09:55
09:44
09:32
09:15
09:02
09:52
09:44
09:33
09:14
09:02
09:52
09:44
09:32
09:15