ARM | RUS |

Ինչու են հայերը շարունակում հանգստի մեկնել Թուրքիա

29.07.18 | 17:29

Մեկնել, թե՞ չմեկնել Թուրքիա հանգստանալու։ Մի կողմից՝ լավ որակ, ոչ թանկ գին, մյուս կողմից՝ հիշողություն Ցեղասպանության մասին, որը դեռ պատրաստ չէ ներել ոչ մի հայ։

Ընդամենը 8-10 առաջ Թուրքիան համարվել է Հայաստանում զբոսաշրջային ուղղությունների առաջատարը։ Միջերկրական ծովի գրավիչ հանգստավայրերը, սպասարկման բարձր մակարդակը, ցածր գները և, պետք է ավելացնել, հայերի նկատմամբ բավական լավ վերաբերմունքը պատճառներն էին, որոնք ստիպում են բազմաթիվ հայերի իրենց արձակուրդն անցկացնել Անթալիայի ափերին՝ որոշ ժամանակ մոռանալով պատմական հիշողությունների մասին։

Գին/որակ գործոնի վերաբերյալ մի օրինակ բերենք։ 2010թ.-ին Անթալիա մեկշաբաթյա տուրի արժեքը կազմել է մոտ 450 դոլար, իսկ Սևանում, Ծաղկաձոր լեռնահանքային հանգստավայրում կամ Ջերմուկ հանքաջրաբուժական հանգստավայրում յոթ օրվա հանգիստն արժեր 700 դոլար։

Ժամանակի ընթացքում աճել է առաջարկվող զբոսաշրջային ուղղությունների քանակը, որոնք այլընտրանքային են դարձել։ Բացի այդ Թուրքիան զգալիորեն զիջել է դիրքերը, բայց վերջնականապես դուրս չի մղվել հայտնի ուղղությունների ցուցակից։ Բանն այն է, որ շատերն այդ երկիր են մեկնում ոչ միայն օդային ճանապարհով, այլ նաև ցամաքային, մասնավորապես` ավտոբուսներով և միկրոավտոբուսներով։ Այստեղ ևս մի նրբություն կա․ ավտոբուսները գնում են մինչև Ստամբուլ, և պարզել, թե ով է այնտեղից գնում ծովափնյա հանգստավայրեր, իսկ ով`Ստամբուլ` անձնական գործով, գրեթե անհնար է։ Բացի այդ, երկու երկրների միջև չկան դիվանագիտական հարաբերություններ, որոնք թույլ կտան վիճակագրություն վարել։

Այնուամենայնիվ, զբոսաշրջային գործակալությունների տվյալներով` այսօր առաջատար ուղղություններից են Հունաստանը (անվիճելի առաջատար արդեն մի քանի տարի), Եգիպտոսը, ԱՄԷ-ն, Իսպանիան, Իտալիան, Ֆրանսիան, Չեռնոգորիան, Բուլղարիան, Վրաստանը և Հարավարևելյան Ասիայի այնպիսի երկրներ, ինչպիսիք են Թաիլանդը, Հնդկաստանը, Շրի Լանկան։

Հայ հասարակության երկընտրանքը

Հայաստանից Թուրքիա մեկնող զբոսաշրջիկներին կարելի է բաժանել երկու արմատապես տարբեր ճամբարների։ Առաջիններին բացարձակ չի հետաքրքրում լողափնյա հանգիստը, նրանք իսլամական երկիր են մեկնում միայն մի նպատակով՝տեսնել նախնիների հայրենիքը, այսինքն` Արևմտյան Հայաստանը։ Պետք է ասել, որ վաղ թե ուշ նման միտք ունենում է գրեթե յուրաքանչյուր հայ։ Արևմտյան Հայաստան ճանապարհորդելը ոչ միայն չի դատապարտվում հասարակության կողմից, այլ, հակառակը, շատ ողջունվում է։ Այն կարծես ուխտագնացության նման բան է դարձել։

Ինչ վերաբերում է լողափնյա հանգստին, ապա հայ հասարակության մեջ այն հստակ բացասական ասոցիացիաներ է առաջացնում և խիստ դատապարտվում՝ անկախ նրանից շատ, թե քիչ բնակիչներ են այն ընտրում։

Ինչպես հաղորդեցին Sputnik Արմենիայի թղթակցին մայրաքաղաքի զբոսաշրջային գործակալություններից մեկում, մարդկանց որոշակի խավ կա, որոնք չեն խորշում իրենց հանգիստն անցկացնել այդ երկրում։

«Գներն այնտեղ իսկապես մատչելի են (առավել ևս, որ ոչ թե ինքնաթիռով, այլ ավտոբուսով գնալու տարբերակ կա), իսկ ծառայությունը՝ որակյալ։ Ես ինքս բազմիցս եղել եմ այնտեղ և կարող եմ հավաստիացնել, որ սպասարկման մակարդակն ավելի բարձր է, քան նույնիսկ Եգիպտոսում։ Բացի այդ, ոչ մի խնդիր չկա վիզա ստանալու հարցում՝ ի տարբերություն եվրոպական պետությունների։ Վիզան կարելի է ստանալ հենց տեղում», — ասաց զբոսաշրջային գործակալության մենեջերը։

Թուրքիայում հանգստանալու կողմնակիցները տեղին չեն համարում հանգիստը Հայոց ցեղասպանության հետ կապելը։

«Ես մոլի ճանապարհորդ եմ, և, բնականաբար, Փոքր Ասիան ինձ շատ է գրավում։ Հաշվի առնելով Թուրքիայից մեր երկիր մտնող ապրանքների քանակը` հիմարություն է հրաժարվել այնտեղ մեկնելուց՝ պատճառաբանելով նրանով, որ «չի կարելի հարստացնել թշնամուն»։ Ես վստահ եմ, որ այդպես խոսող մարդկանց տներում կարելի է հսկայական քանակությամբ թուրքական ապրանքներ գտնել», — ասում է երևանցի լեզվաբան Լիանան։

Հիշեցնենք, որ մոտ 9-10 տարի առաջ ՀՅԴ-ի Նիկոլ Աղբալյան երիտասարդական խումբը դիմել է Երևանի քաղաքապետարան՝ խնդրելով փողոցներից հանել Անթալիան գովազդող բոլոր պաստառները։ Այդ ժամանակ Անթալիայի հայտնիության դեմ մայրաքաղաքի ուսանողները Երևանում կախել են պաստառներ, որտեղ նշված էր` «իրենց արձակուրդը Անթալիայում անցկացնող հայերը զինում են թուրքական բանակը»։

Լիանան խոստովանում է, որ առայժմ չի եղել Թուրքիայում, բայց կցանկանար մեկնել այնտեղ։

«Մեկ այլ հարց է հոգեբանական արգելքը։ Լինելով հայրենասեր և արևմտահայերի հետնորդ՝ ինձ համար հոգեբանորեն դժվար է գնալ մի երկիր, որտեղ մորթել են իմ նախնիներին։ Հենց հոգեբանորեն պատրաստ լինեմ դրան՝ անպայման կճամփորդեմ Թուրքիա։ Առաջին հերթին, իհարկե, ցանկանում եմ լինել Արևմտյան Հայաստանում», — ասում է երիտասարդ աղջիկը։

Լիանան նշում է, որ ըստ էության այդ երկրի մեծ քանակությամբ տեսարժան վայրերը, պատմական և ճարտարապետական հուշարձանները, որոնք ահռելի հետաքրքրություն են ներկայացնում, բոլորովին չեն պատկանում թուրքերին կամ իսլամական մշակույթին։

Գայանեն՝ երևանցի դիզայները, պատմում է, որ եղել է Թուրքիայում, երբ դեռ սովորում էր Մոսկվայում։

«Մայրս ցանկանում էր նվեր անել մագիստրատուրան ավարտելու կապակցությամբ։ Մենք գնացինք նրա հայ ընկերուհու մոտ, որը զբոսաշրջային գործակալություն ուներ։ Սկզբից մենք ցանկանում էինք մեկնել Եգիպտոս, բայց կինն ասաց, որ այնտեղ անվտանգ չէ։ Նա խորհուրդ տվեց մեկնել Թուրքիա, որտեղ նույն գնով կարելի է ավելի բարձր մակարդակի սպասարկում ստանալ։ Բացի այդ, նա հավաստիացրեց, որ հայերին այնտեղ շատ լավ են վերաբերվում։ Նա ճիշտ էր․ հյուրանոցի ամբողջ անձնակազմը հարգանքով և պատվով էր վերաբերվում ինձ», — պատմում է աղջիկը։

Գայանեն խոստովանում է, որ պատմական անցյալի մասին այդ պահին չի մտածել։

«Անհանգստություն կար նրանց կողմից թշնամանքի առիթով, բայց առաջին օրերից հասկացա, որ նման բան ուղղակի չկա», — ասաց նա։

Չնայած նման բավական լոյալ տեսակետներին, մեր հասարակությունում այս հարցի նկատմամբ քննադատորեն տրամադրված քաղաքացիները շատ են։

«Ոչ մի դեպքում հանգստի նպատակով չեմ մեկնի Թուրքիա, և դրա համար ես մի քանի պատճառ ունեմ։ Առաջին հերթին, մեր երկրների միջև լիովին բացակայում են դիվանագիտական հարաբերությունները, ուստի չեմ պատկերացնում, թե ինչ կլինի, եթե ես կամ ինչ-որ մեկը, օրինակ, կորցնի անձնագիրը։ Եվ ամենագլխավորը, ինձ լավ չեմ զգա, եթե հանկարծ հայտնվեմ նախնիներիս երկրում՝ որպես հյուր», — ասաց Ռոբերտը։

Լրագրող Սառան հավելում է․«Անթալիա, ծով է, լավ սպասարկում, ցածր գներ։ Շատ եմ լսել այդ մասին։ Բայց միայն այն միտքը, որ ես թեկուզ ինչ-որ կերպ աջակցելու եմ այն երկրի տնտեսությանը, որն առաջին հարմար առիթի դեպքում կկործանի մեզ, կփչացնի իմ հանգիստը»։

Նա նշում է նաև, որ նախնիները ծնունով Արևմտյան Հայաստանից են։

«Նախատատիս, ում անունը կրում եմ, գրեթե բոլոր երեխաները մահացել են գաղթի ճամփին, այդ ցավը դեռ ապրում է իմ գեներում։ Որքան էլ հիմա քարոզեն հանդուրժողականություն, հազիվ թե կարողանամ նորմալ պահել ինձ, եթե միանգամից այդքան թուրք տեսնեմ։ Արևմտյան Հայաստան նույնպես չեմ ուզում գնալ․պատրաստ չեմ հյուր լինել Ալաշկերտում` իմ տանը»։

Հենց նման պատկերացումներով է առաջնորդվում հայերի մեծամասնությունը, որոնք չեն ցանկանում այցելել Թուրքիա՝ չնայած նրա զբոսաշրջային գրավչությանը։ Հավանաբար, մարդկանց որոշակի շերտ, որը չի խուսափում այդ երկրում հանգստից, միշտ կլինի։ Բայց մի բան կարելի է հստակ ասել․ այլընտրանքի ավելացման հետ մեկտեղ հայերն ավելի շատ կհրաժարվեն Թուրքիայում հանգստանալուց։ Բայց դժվար թե մարի հետաքրքրությունը Արևմտյան Հայաստան տուրերի նկատմամբ։

armeniasputnik.am


Բախվել է մի քանի ավտոմեքենա․ ավելի քան 10 վիրավոր կա

Բախվել է մի քանի ավտոմեքենա․ ավելի քան 10 վիրավոր կա

13:42

առաջիկայում կշտկվի․ Վանեցյանը՝ ՀՀ նախագահի՝ Ալիևին շնորհակալություն հայտնելու մասին (Տեսանյութ)

առաջիկայում կշտկվի․ Վանեցյանը՝ ՀՀ նախագահի՝ Ալիևին շնորհակալություն հայտնելու մասին...

13:23

«Հանրապետություն» կուսակցության վարչապետի թեկնածուն Արամ Սարգսյանն է

«Հանրապետություն» կուսակցության վարչապետի թեկնածուն Արամ Սարգսյանն...

13:09

Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրվա կապակցությամբ ՆԳ նախարարն այցելել է «Եռաբլուր»

Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրվա կապակցությամբ ՆԳ նախարարն այցելել է...

12:42

Հրդեհ՝ Պտղունք գյուղի անասնագոմերից մեկում

Հրդեհ՝ Պտղունք գյուղի անասնագոմերից մեկում

12:19

Երբեք չեն մոռացվելու ժողովրդի սրբավայր «Եռաբլուր»-ում մեր հերոսների ծնողներին քաշքշելու և բերման ենթարկելու կադրերը. պատգամավոր

Երբեք չեն մոռացվելու ժողովրդի սրբավայր «Եռաբլուր»-ում մեր հերոսների ծնողներին քաշքշելու և բերման...

12:06

Եթե դուստրս կամ քույրս ցանկություն հայտնեն ծառայել բանակում, միանշանակ կողջունեմ. ՊՆ փոխնախարար

Եթե դուստրս կամ քույրս ցանկություն հայտնեն ծառայել բանակում, միանշանակ կողջունեմ. ՊՆ...

12:00

Քանի կա Հայաստանի Հանրապետությունը, նրանց զոհողությունը չի կարող անիմաստ լինել․ Ռուբինյան

Քանի կա Հայաստանի Հանրապետությունը, նրանց զոհողությունը չի կարող անիմաստ լինել․...

11:53

Փաշինյանը և Խաչատուրյանը ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ այցելել են «Եռաբլուր»

Փաշինյանը և Խաչատուրյանը ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ այցելել են...

11:33

Ինվերսիա, մառախուղ և «կեղծ ձյուն». ի՞նչ երևույթ է Արարատյան դաշտում

Ինվերսիա, մառախուղ և «կեղծ ձյուն». ի՞նչ երևույթ է Արարատյան...

11:09

Խոնարհման ու հարգանքի հետ մեկտեղ՝ մենք պարտավոր ենք ապրել. Ալեն Սիմոնյան

Խոնարհման ու հարգանքի հետ մեկտեղ՝ մենք պարտավոր ենք ապրել. Ալեն...

10:44

Նիկոլ Փաշինյանը և ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաներն այցելեցին Եռաբլուր. լրագրողներին արգելվեց մոտենալ և լուսաբանել հիշատակման արարողությունը

Նիկոլ Փաշինյանը և ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաներն այցելեցին Եռաբլուր. լրագրողներին արգելվեց մոտենալ...

10:16

Հունվարի 27-ին և 28-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը փակ կլինի

Հունվարի 27-ին և 28-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը փակ...

09:37

Սիրելի՛ իմ եղբայրներ և քույրեր, Դուք իզուր չեք ընկել, Ձեր զոհողությունը բացել է մեր աչքերը. Փաշինյան

Սիրելի՛ իմ եղբայրներ և քույրեր, Դուք իզուր չեք ընկել, Ձեր զոհողությունը բացել է մեր աչքերը....

09:19

Փա՜ռք նահատակներին․ Պապիկյան

Փա՜ռք նահատակներին․ Պապիկյան

09:03

Երևանի դպրոցների մշտադիտարկման և գնահատման նպատակով մշակվել է նոր գործիք. Այն գործարկվել է 11 դպրոցում

Երևանի դպրոցների մշտադիտարկման և գնահատման նպատակով մշակվել է նոր գործիք. Այն գործարկվել է 11...

14:36

Երրորդ երկրների քաղաքացիների համար ՀՀ-Թուրքիա սահմանի բացման առաջին ազդեցությունը կլինի տուրիստական հոսքերի ավելացումը. փոխնախարար

Երրորդ երկրների քաղաքացիների համար ՀՀ-Թուրքիա սահմանի բացման առաջին ազդեցությունը կլինի...

14:22

Իջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող ևս 1 հողամաս կվերադարձվի համայնքին. Դատախազության հայցը բավարարվել է

Իջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող ևս 1 հողամաս կվերադարձվի համայնքին. Դատախազության...

13:56

Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը

Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը

13:45

Նախատեսվում է հանդիպում Գագիկ Ծառուկյանի հետ՝ քննարկելու մեր պետության զարգացմանն ու դրա շարժիչ ուժին՝ երիտասարդությանն առնչվող հարցերը. Իվետա Տոնոյան

Նախատեսվում է հանդիպում Գագիկ Ծառուկյանի հետ՝ քննարկելու մեր պետության զարգացմանն ու դրա շարժիչ...

13:33

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Հայկական մամուլ

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

09:39

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է...

09:18

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս ստանան

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս...

09:02

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են...

09:55

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի գինը

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի...

09:42

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

09:18

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են...

09:02

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

09:34

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը...

09:18

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

09:02

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի հաստատվում

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի...

09:35

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

09:17

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը գրավել

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը...

09:47

«Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել «Մարտի 1»-ի գործով անցած եւ 2021-ին արդարացված Արարատի համայնքապետ Ավետիսյանը

«Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել «Մարտի 1»-ի գործով անցած եւ 2021-ին արդարացված Արարատի...

09:27

«Հրապարակ». Եկեղեցու վերնախավի դիրքորոշումը կոշտ է եղել

«Հրապարակ». Եկեղեցու վերնախավի դիրքորոշումը կոշտ է...

09:15

«Ժողովուրդ». Ինչ է քննարկվել երեկ Մայր Աթոռում տեղի ունեցած եպիսկոպոսաց ժողովին

«Ժողովուրդ». Ինչ է քննարկվել երեկ Մայր Աթոռում տեղի ունեցած եպիսկոպոսաց...

09:01