Լսելով Ռոբերտ Քոչարյանին ներկայացված մեղադրանքի և կալանավորման մասին՝ ես ցավ եմ ապրել: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱՀ Ազգային ժողովի «Հայրենիք» խմբակցության ղեկավար Արթուր Թովմասյանը:
«Ես աշխատել եմ Ռոբերտ Քոչարյանի հետ, երբ նա Արցախի Հանրապետության նախագահն էր, իսկ ես՝ Ազգային ժողովի նախագահը: Մեր համատեղ աշխատանքը եղել է բարդ, բայց արդյունավետ»,- ընդգծեց Ա. Թովմասյանը:
Նա համոզմունք հայտնեց, որ դատական գործընթացը կընթանա ՀՀ Սահմանադրության և օրենսդրության տառին ու ոգուն համահունչ, և ամեն ինչ ժամանակի ընթացքում կպարզվի:
««Ազատ հայրենիք» կուսակցության անդամների գերակշիռ մասը և հատկապես ղեկավար կազմը, վստահելով ՀՀ արդարադատության այսօրվա համակարգին, համոզված է, որ դատական գործընթացն ընթանալու է ոչ թե քաղաքական, այլ իրավական դաշտում: Մենք հավատացած ենք, որ միայն այդ ճանապարհով է հնարավոր պայքարել ապօրինությունների դեմ: Իսկ ինչ վերաբերում է Ռոբերտ Քոչարյանի մեղադրանքին, դրա հավաստիությունն ու արդարացիությունը մենք չենք կարող գնահատել, դա դատարանի բացառիկ գործառույթն է: Սակայն ակնկալում ենք, որ ողջ գործընթացը կընթանա առավելագույն թափանցիկության և արհեստավարժության պայմաններում, որպեսզի արդարադատությունն ու հանրային լայն վստահությունը գործընթացի հանդեպ չտուժեն»,- նշեց Ա. Թովմասյանը:
«Պետք է շեշտադրել, որ մարտի մեկի դեպքերի համակողմանի ու անաչառ հետաքննության հարցում Արցախի բնակչությունը, իշխանությունները և մեր կուսակցությունը առնվազն նույնչափ շահագրգռված ենք, որչափ ՀՀ իշխանություններն ու յուրաքանչյուր քաղաքացի: Մարտի մեկը մեր ազգի նորօրյա պատմության ամենասև էջերից մեկն է, խարազան հայոց պետականության վրա, որի վերջնական իրավական գնահատականը պետք է տրվի, իսկ մեղավորները՝ պատասխան տան: Դա ինքնանպատակ ու հուզականացված գործընթաց չպետք է լինի, այլ պետք է նպատակաուղղված լինի արդարության վերականգնմանը և ապագայում նմանատիպ սև էջերի բացառմանը: Մեզ համար խիստ կարևոր հարց է նաև այն, որ այս գործընթացը չվերաճի հայության մեջ տարանջատման նոր ալիքի, ինչի միտումն արդեն նկատվում է սոցիալական ցանցերում: «Ղարաբաղցի-հայաստանցի» կամ մեկ այլ արհեստական անջրպետ չի բխում մեր համազգային արժեքներից ու շահերից, ուստի կոչ ենք անում բոլորին առավելագույնս սթափ ու զգույշ լինել այս հարցում և չտրվել հնարավոր շահարկումներին, քանզի իրավունք չունենք խաթարել հայության միասնականությունը պատմության այս վճռական փուլում: Վստահ եմ, որ տարանջատման ու ատելության փոս փորողները մի օր ընկնելու են իրենց իսկ փորած փոսը»…- եզրափակեց Արթուր Թովմասյանը:
18:01
17:45
17:35
17:15
16:55
16:42
16:15
16:05
15:51
15:21
15:02
14:45
14:25
14:05
13:41
12:45
12:12
11:16
11:02
10:46
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42