400 000-ից ավելի մարդ աշխատում է գյուղական համայնքներում: Գյուղական աշխատանքի արտադրողականությունը ամսական կազմում է 550 դոլար. այսօր ԱԺ-ում «Համայնքներում առկա խնդիրները, տարածքային համաչափ զարգացման հնարավորությունները ՀՀ-ում» թեմայով քննարկմանը հայտարարեց ԱԺ փոխնախագահ, «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը:
«Ամսական գյուղական համայնքներում աշխատանքի արտադրության այս չափը խայտառակություն է, եթե այդքան է իսկապես, ապա իմաստազրկվում է գյուղում աշխատելը»,-ասաց նա:
Միքայել Մելքումյանը խոսեց նաև հարկային օրենսդրության և վարչարարության խնդիրներից: Ըստ նրա՝ ինքը խոսում է գյուղերում այն անձանց հետ, ովքեր կրպակներ ունեն, դժգոհում են, որ փակվում են: «Պատճառն այն է, որ նախկինում ապրանքի մատակարարման համար պետք է փաստաթղթավորվեին, շրջանառությունը մեծ էր, բայց մի մասն էին ՀԴՄ խփում, հիմա երբ որ մատակարարներն ամբողջ ապրանքը փաստաթղթավորում են, ստիպված բոլորը ՀԴՄ-ները պետք է խփեն, չեն կարող չխփել, արդյունքում մուտքները նույն են, բայց հարկերը ավելացել են և փակվում են»,-ասաց նա:
Ըստ նրա, պետք է մեսիջ ուղարկել այս խնդրին ուշադրություն դարձնելու համար: Բացի այդ, Մելքումյանը նշեց, թե օրենքով սահմանամերձ համայնքներին հարկային արտոնություններ են տրվել:
«Անցել է 3-4 տարի, բայց նկատելի չէ՝ արդյո՞ք այդ հարկային արտոնություններից օգտվում են, թե ոչ»,-ասաց նա:
Բացի այդ պատգամավորը նշեց, որ Երևանում պաշտոնապես կենտրոնացված է փոքր առևտրի 80%-ը, 60% արտադրությունը:
18:02
17:45
17:25
17:05
16:45
16:23
16:05
14:43
14:29
14:19
14:04
13:48
13:33
13:09
12:15
11:56
11:42
11:29
11:09
10:56
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32