ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին «Մարտի 1»-ի գործով մեղադրանք առաջադրելը կարող է ազդել Հայաստանի վարկանիշի վրա ՀԱՊԿ-ում: Լրագրողների հետ հանդիպմանը նման հայտարարություն արեց «Կովկասի» ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:
«Բոլորը հիշում են, թե որքան դժվարին եղավ նրա՝ ՀԱՊԿ քարտուղարի պաշտոնում նշանակվելը: Կար հակազդեցություն: Դա եղել է երրորդ երկրների կողմից՝ Բելառուսի, Ղազախստանի կողմից: Եվ եղան ճնշումներ նաև ՀԱՊԿ կառույցի կենտրոնական անդամի՝ Ռուսաստանի կողմից, որպեսզի նա նշանակվի այդ պաշտոնում»,- ասաց նա:
Նա նաև նկատեց, որ այդ ամենը հաշվի առնելով՝ ենթադրվում է, որ հիմա արդեն խնդիրներ կառաջանան ՀԱՊԿ-ի ներսում Հայաստանի համար:
«Դատելով եղելություններից՝ երևի թե ավելի լավ կլիներ նախ հետ կանչել Յուրի Խաչատուրովին, հետո նոր փոխարինման գործընթաց սկսել:
Հիմա մեզ անհրաժեշտ է անցնել նաև որոշակի իրավական կարգավորումների միջով, ինչը կառաջացնի նաև որոշակի հակազդեցություններ ՀԱՊԿ անդամ երկրների կողմից»,- ասաց նա:
Ալեքսանդր Իսկանդարյանը նաև նշեց, որ ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարները գուցե լավ չընկալեն այն, որ Հայաստանում մեղադրանք է առաջադրվել նաև նախկին նախագահին: «Մյուս կողմից, քաղաքագետները պետք է բոլորին բացատրեն, որ այս իրադարձությունների պատճառները ներքաղաքական են: Դրանք ընկած են Հայաստանի ներսում, կապված չեն Հայաստանի արտաքին քաղաքականության, Հայաստանի դիրքավորման հետ»,- ասաց նա՝ հույս հայտնելով, որ դա ճիշտ կընկալվի բոլորի կողմից:
09:48
09:18
18:01
17:45
17:35
17:15
16:55
16:42
16:15
16:05
15:51
15:21
15:02
14:45
14:25
14:05
13:41
12:45
12:12
11:16
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42