Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը հուլիսի 24-27-ը ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոն կատարած այցի ընթացքում մասնակցել է Կրոնական ազատությունների հարցերով նախարարական անդրանիկ հանդիպմանը: ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոյի կողմից կազմակերպված հանդիպմանը ներկա են եղել շուրջ 70 երկրների բարձրաստիճան պաշտոնյաներ և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Հուլիսի 27-ի լիագումար նիստում ելույթ է ունեցել նաև ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը: Նախարարը, մասնավորապես, անդրադարձել է Հայաստանի նոր կառավարության տեսլականին` «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին, ինչպես նաև մտահոգություն է հայտնել Ադրբեջանում հայկական մշակութային ու հոգևոր ժառանգության ոչնչացման և Մերձավոր Արևելքի քրիստոնյաների իրավունքների ոտնահարման հարցերի վերաբերյալ:
Նախարար Զեյնալյանը անդրադարձել է նաև այս տարվա ապրիլ մայիսին Հայաստանում տեղի ունեցած թավշյա, ոչ բռնի հեղափոխությանն ու նշել, որ դրա արդյունքում ստեղծված նոր Հայաստանում հանդուրժողականությունն ամենակարևոր արժեքն է: Նախարարի խոսքով, Հայաստանի Հանրապետությունը 27 տարվա անկախ պետականության պատմություն ունի դեռ, սակայն պետք է ասել, որ ՀՀ-ում որևէ ռադիկալ վերաբերմունք չկա կրոնական տարբեր ուղղությունների նկատմամբ. դրա մասին են վկայում Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի, միջազգային տարբեր իրավապաշտպան կազմակերպությունների և հատկապես՝ ԱՄՆ ՊԵտքարտուղարության Հայաստանի վերաբերյալ զեկույցները: Ելույթի ավարտին նախարար Զեյնալյանը հավաստիացրել է, որ Հայաստանի նոր Կառավարությունն անելու է առավելագույնը՝ Հայաստանում ապրող յուրաքանչյուր անձի իրավունքներն ու ազատությունները երաշխավորելու, ապահովելու և պաշտպանելու համար:
Վաշինգտոնում գումարված Կրոնական ազատությունների պաշտպանության հարցերով նախարարական հանդիպմանը անդրադարձ է կատարվել մի շարք կարևորագույն այլ խնդիրների, արվել են համատեղ հայտարարություններ:
ԱՄՆ կատարած այցի շրջանակում արդարադատության նախարարը հանդիպել է նաև ԱՄՆ պետական դեպարտամենտի, Արդարադատության դեպարտամենտի, Ժողովրդավարության և մարդու իրավունքների դեպարտամենտի, Միջազգային զարգացման գործակալության ներկայացուցիչների հետ և քննարկել ոլորտում համագործակցությունը խորացնելուն ուղղված մի շարք հարցեր:
15:55
14:49
14:23
13:48
13:24
13:07
14:03
13:55
13:45
13:38
13:28
10:44
10:10
09:35
09:02
21:19
21:02
20:35
20:03
23:22
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44