Թուրքական մամուլում լայն արձագանք է գտել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Թուրքիայի հետ առանց նախապայմանների երկխոսության պատրաստ լինելու մասին հայտարարությունը, որին անդրադարձել են Թուրքիայի գրեթե բոլոր առաջատար լրատվամիջոցները։
Թուրքական «Հյուրրիյեթ», «Յենի Աքըթ», «Մարմարա», «Միլլիյեթ», «Ջումհուրիյեթ», «Վաթան», «Սյոզջու» պարբերականները, Ahaber, Diken, «ՀաբերԹյուրք», Haber7, Demokrathaber, Bianet.org կայքերը, CNN Turk, NTV, Oda TV և մի շարք այլ հեռուստաալիքներ մեջբերել են ՀՀ վարչապետի այն խոսքերը, որ Հայաստանի կողմից հայ-թուրքական սահմանը, ըստ էության, երբևէ փակ չի եղել, և այն փակել է Թուրքիան՝ միակողմանի կերպով։
Diken-ը շեշտել է, որ Փաշինյանը վարչապետի պաշտոնը ստանձնելուց հետո առաջին այցը կատարել է Արցախ։ Կայքը մեջբերել է վարչապետի այն խոսքերը, որ Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունները չպետք է պայմանավորված լինեն երրորդ երկրի՝ այս դեպքում Ադրբեջանի հետ հարաբերություններով։
«Ջումհուրիյեթ» պարբերականը մեջբերել է վարչապետի՝ տարածաշրջանային խնդիրները միմիայն խաղաղ ճանապարհով լուծելու ու տարածաշրջանն ավելի անվտանգ ու խաղաղ դարձնելու պատրաստակամության մասին խոսքերը։
Որոշ լրատվամիջոցներ ՀՀ վարչապետի կոչն անվանել են անակնկալ, կարևոր ու անգամ՝ պատմական։
«ՀաբերԹյուրք»-ը նաև հիշեցրել է, որ Փաշինյանը Հայաստանում իշխանության է եկել ժողովրդական շարժման արդյունքում, և լուսանկարների շարք հրապարակել «Թավշա հեղափոխության» օրերից։
Ինչպես ավելի վաղ հայտնել է Tert.am-ը, ՀՀ վարչապետի հայտարարությունը մեկնաբանել է նաև թուրք քաղաքական գործիչ, ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության անդամ, Ստամբուլի հայաշատ Շիշլի շրջանի նախկին ղեկավար Մուստաֆա Սարըգյուլը։ Twitter-ի իր էջում Սարըգյուլը Փաշինյանի հայտարարությունն անվանել է պատմական հնարավորություն ու ակնարկել, որ նման կերպ Թուրքիան կարող է միջնորդություն ստանձնել արցախյան հիմնախնդրի կարգավորման հարցում։
Հիշեցնենք, որ օրեր առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանը պատրաստ է առանց նախապայմանների երկխոսության գնալ Թուրքիայի հետ։ Վարչապետն ընդգծել էր, որ հայ-թուրքական հարաբերությունները Թուրքիան կապում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ, և տարօրինակ է համարել այն, որ թուրքական կողմը Հայաստանի հետ հարաբերությունները պայմանավորում է երրորդ երկրի հետ հարաբերություններով:
«Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանը փակել է Թուրքիան, Հայաստանի կողմից այն կարելի է համարել ոչ փակ: Մեզ համար շատ կարևոր է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը, և Հայաստանն այժմ ցեղասպանությունների դեմ պայքարում առաջամարտիկներից մեկն է»,- ասել է Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ ցեղասպանության հարցը մեր երկրի համար ոչ այնքան հայ-թուրքական հարաբերությունների, որքան ցեղասպանության դեմ գլոբալ պայքարի հարց է: «Մենք պատրաստ ենք Թուրքիայի հետ հաստատել դիվանագիտական հարաբերություններ՝ առանց որևէ նախապայմանի»,- ընդգծել է վարչապետը:
18:42
18:33
16:45
12:09
11:38
10:49
10:26
23:47
23:33
23:09
22:43
22:32
22:23
18:45
18:33
18:20
17:34
16:35
16:14
15:55
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02