Հրապարակվել է Մալայզիայի կառավարության վերջնական զեկույցը Boeing 777-200 անհետացման վերաբերյալ, որը 2014 թվականին, MH370 չվերթով, Կուալա-Լումպուրից Պեկին էր մեկնում:
Փորձագետներն այդպես էլ չեն կարողացել պարզել օդանավի անհետացման պատճառները,- վերջնական հաշվետվության ներկայացման ժամանակ հայտարարել է աղետի պատճառները հետաքննող մալայզիական հանձնաժողովի նախագահ Կոկ Սու Չոնը: Ընդ որում, նրանք չեն բացառում երրորդ կողմի միջամտության հնարավորությունը:
Նշվում է, որ փնտրման և փրկարարական աշխատանքները չափազանց ուշ են սկսվել և այդ պատճառով հետազոտողները չեն կարողանում պարզել աղետի պատճառը. այդ գործընթացի համար անհրաժեշտ են ինքնաթիռի բեկորները:

Նշվում է, որ զեկույցի հետ ծանոթանալու հնարավորություն են ստացել նաև զոհվածների բարեկամները. փաստաթղթից նրանք նույնպես որևէ նոր տեղեկատվություն չեն ստացել ինքնաթիռի անհետացման վերաբերյալ:
Հիշեցնենք, որ Boeing-ն անհետացել է ռադարներից Կուալա-Լումպուրից թռչելուց 40 րոպե անց՝ 2014 թվականին: Օդանավն անհետացել է Հնդկական օվկիանոսի վրա: Օդանավում 239 ուղևոր է եղել: Մինչև օրս ոչ օդանավի բեկորները, ոչ ուղևորների դիակները չեն հայտնաբերվել:
16:46
16:26
16:04
15:42
15:22
15:05
14:45
14:23
14:09
13:44
13:21
13:05
12:45
12:22
12:06
11:45
11:16
10:53
10:33
09:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55