Հայաստանի ու Իտալիայի հարաբերությունները բարձր մակարդակի վրա են, և կա տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցությունն է՛լ ավելի խորացնելու պատրաստակամություն: Պետական այցով Հայաստանում գտնվող Իտալիայինախագահ Սերջիո Մատարելան Երևանում հրավիրված ճեպազրույցում նաև նշեց, որ իր այցելությունը կարևոր է և նշանակալի:
«Երախտապարտ եմ ինձ և ինձ ուղեկցող պատվիրակությանը շատ ջերմ ընդունելության արժանացնելու համար: Ուրախ եմ, որ իրականացնում եմ այս այցը, որը տեղի է ունենում այն ժամանակ, երբ նշվում Հայաստանի առաջին Հանրապետության 100-ամյակը, Երևանի 2800-ամյակը: Մեր ժողովուդները հնագույն կապեր ունեն, միմյանց հետ կապված են վստահությամբ: Իմ այս այցելությունը լավ հնարավորություն է երկկողմ հարաբերություններն էլ ավելի զարգացնելու, բարեկամությունը խորացնելու համար»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդգծեց Սերջիո Մատարելան:
Նա նշեց, որ ղարաբաղյան հարցում Իտալիան անպայման կաջակցի հակամարտության խաղաղ կարգավորմանը: «Կանենք ամեն ինչ, որ մեկնարկեն խաղաղ բանակցություններ և կփորձենք միայն քաղաքական, այլ ոչ թե ռազմական լուծման ճանապարհներ գտնել, որոնք կլինեն երկարատև, միայն ԵԱՀԿ Մինսկի խմբի միջոցով, միջազգային իրավունքի բոլոր սկզբունքների հիման վրա»,- հավելեց նա:
Իտալիան շատ բարձր գնահատական է տվել Հայաստան-ԵՄ համաձայնագրին, որը մեծ հնարավորություն է ԵՄ-ի հետ հարաբերությունները զարգացնելու գործում: «Ես ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ խոսել եմ այս համաձայնագրի վավերացման մասին, ինչը պետք է շատ արագ տեղի ունենա»,- ավելացրեց Սերջիո Մատարելան:
Իտալիայի նախագահը նշեց, որ Հայաստանն ու Իտալիան հաջողությամբ համագործակցում են տարբեր ուղղություններով, մասնավորապես, Լիաբանանում Հայաստանի և Իտալիայի զինվորները միմյանց հետ են աշխատում: Ակտիվ աշխատանք կա առևտրի, տնտեսության, մշակութային, գիտական ոլորտներում, սակայն, ըստ Իտալիայի նախագահի, դրանք էլ ավելի զարգացնելու ներուժ կա: Իտալիան պատրաստվում է Հայաստան բերել «նոու հաու»-ներ:
«Ուրախությամբ նշեմ, որ վաղը տեղի է ունենալու հայ-իտալական մշակութային ժառանգության պահպանության կենտրոնի բացման արարողությունը: Դա կնպաստի մշակութային հարաբերությունների ամրապնդմանը, կլինի Հայաստանին աջակցություն պատմական ժառանգությունը պահպանելու գործում»,- ասաց նախագահը:
Սերջիո Մատարելան ընդգծեց, որ օրակարգում գիտության ոլորտում համագործակցության հարցն է: Նա և ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը զրույցում առանձնացրել են աստղաֆիզիկայի ոլորտը: Քննարկվել են տաբեր համալսարանների գիտահետազոտական աշխատողների փորձի փոխանակման հնարավորությունները:
«Հայաստանն ու Իտալիան ունեն հնարավորություն համագործակցությունը զարգացնելու այլ ոլորտներում, և Հայաստանը կարող է հույս դնել Իտալիայի աջակցության, բարեկամության վրա»,- հավելեց Սերջիո Մատարելան:
Հուլիսի 30-ին Իտալիայի Հանրապետության նախագահ Սերջիո Մատարելան՝ դստեր Լաուրա Մատարելայի հետ պետական այցով ժամանել է Հայաստան: Երկօրյա պետական այցն իրականացվում է Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրավերով: Նախագահ Մատարելայի գլխավորած պատվիրակության կազմում են Իտալիայի արտաքին գործերի եւ միջազգային համագործակցության նախարար Էնցո Մոավերո Միլանեսին, պաշտոնատար այլ անձինք: Պետական այցի շրջանակում Իտալիայի նախագահը հանդիպումներ կունենա երկրի բարձրագույն ղեկավարության հետ, կհյուրընկալվի Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին: Սերջիո Մատարելայի գլխավորած պատվիրակությունը կայցելի Մեծ Եղեռնի հուշահամալիր, ծաղկեպսակ կդնի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանին։ Հայաստանի եւ Իտալիայի նախագահների ներկայությամբ տեղի կունենա հայ-իտալական մշակութային ժառանգության պահպանության կենտրոնի բացման արարողությունը:
17:18
16:44
16:18
16:04
15:55
15:35
15:09
14:48
14:14
13:33
13:08
12:35
12:09
11:43
11:15
10:33
10:00
17:49
17:15
16:52
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02
09:54
09:44
09:32
09:15
09:02
09:56
09:43
09:35
09:02
09:44
09:16
09:02
09:52
09:45
09:33
09:16
09:03
09:55
09:46
09:34
09:17
09:03
09:55
09:44
09:32
09:15
09:02
09:52
09:44
09:33
09:14
09:02
09:52
09:44
09:32
09:15