«Իզոլյուքս Կորսան» ընկերության հետ պայմանագիրը խզելու համար որևէ պատճառ առկա չէ: Վարչապետն երկու անգամ այցելել է Աշտարակից Թալին ընկած ճանապարհամասի հատված, նրան այնտեղ չի գոհացրել աշխատանքների իրականացման տեմպը: Լինում են դեպքեր, երբ աշխատանքներն ուշանում են: Տրանսպորտի և կապի նախարարության կողմից ուսումնասիրություններ են կատարվել և պարզվել է, որ այնտեղ նորմալ իրավահավասարություններով աշխատում են, եթե ուշացնում են, վճարում են համապատասխան տույժերը:
Այս մասին այսօր Կառավարությունում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ տրանսպորտի և կապի փոխնախարար Արթուր Առաքելյանը՝ անդրադառնալով վարչապետ Հովիկ Աբրահամյանի այն քննադատությանը, թե «Հյուսիս-Հարավ» ծրագիրն իրականացնող իսպանական ընկերությունը չարիք է:
«Կա սուբյեկտ` «Իզոլյուքս Կորսան» ընկերությունը, որը պայմանագիր է կնքել պետության հետ: Պետությունն իր իրավասությունների շրջանակներում պայմանագրով սահմանված դրույթներին համապատասխան գործառույթներ է իրականացնում, այդ թվում նաև՝ հսկողական գործառույթներ, սակայն կան սուբյեկտներ, որոնք պայմանագիր են կնքել «Իզոլյուքս Կորսան» ընկերության հետ: Այսինքն՝ իրենց հարաբերությունները կարգավորվում են իրենց միջև կնքած պայմանագրով»,- ասաց Առաքելյանը:
Հարցին, թե ժամանակին հարկային պարտավորությունները չկատարելու համար իսպանական ընկերության նկատմամբ քրեական գործ էր հարուցվել, որ փուլում է գործը,Առաքելյանն ասաց, որ հրապարակային գործընթաց է տեղի ունեցել. «Հարկայինից կարող եք ճշտել: Ձեր որակմամբ հնարավոր է այն աղաղակող հնչի, սակայն դա մենք որակում ենք որպես տնտեսվարում»:
tert.am
Ինչ վերաբերում է իսպանական ընկերության հետագա գործունեությանը, Առաքելյանն ասաց, որ վարչապետի հանձնարարականով ուսումնասիրություն կկատարվի, որից հետո արդյունքները կներկայացվեն. «Եվս մեկ անգամ կփորձենք անդրադառնալ այն խնդիրներին, որոնց մասին բարձրաձայնվեց, որոնք հնարավոր է բարձրացրել են իսպանական ընկերության հետ հարաբերվող ընկերությունները: Այսինքն՝ նրանց հարաբերությունները ևս կարգավորվում են իրենց միջև կնքված համաձայնագրերով, այսինքն՝ երկու անկախ ընկերություն կնքել են իրար հետ պայմանագիր և այդ պայմանագրերի շրջանակներում իրականացնում են իրենց գործունեությունը»:
Դիտարկմանը, թե այդ գումարը վճարելու են հարկատուները,նախարարությունն ինչ-որ վերահսկողական ֆունկցիա ունի՝ իսպանական ընկերությանը դժգոհություն ներկայացնելու համար, Արթուր Առաքելյանն ասաց, որ հարկատուները կարող են չանհանգստանալ. «Մենք պայմանագրով նախատեսված բավարար մեխանիզմներ ունենք, իսկ եթե պայմանագրով նախատեսված պարտավորությունները չեն կատարում, ապա կան դատարաններ և այլ մեխանիզմներ»:
17:23
17:05
16:55
16:22
16:05
12:55
12:48
11:51
11:33
11:12
10:45
10:21
10:02
13:13
12:48
12:27
12:06
11:47
11:06
10:45
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34