Ներքին արտադրության կարևորագույն ճյուղերից է հանդիսանում ռազմական նշանակության սարքավորումների արտադրությունը, որը հատկապես մեր նման կիսապատերազմական վիճակում գտնվող երկրի համար ունի կենսական նշանակություն:
Այսօր կայացած գործադիրի նիստում քննարկվել է նաև վերը նշված արտադրատեսակի զարգացման հարցը: Որոշվել է «Ունիկում Ինժիներինգ» ընկերությանը տրամադրել «Ալյանս» ազատ տնտեսական գոտու «ՌԱՕ Մարս» ՓԲԸ տարածքում շահագործողի թույլտվություն՝ էլեկտրոնիկայի և ճշգրիտ ճարտարագիտության ոլորտում գործունեություն ծավալելու համար: Հիշյալ ընկերությունը նախատեսում է ԱՏԳ-ում կազմակերպել ռազմական նշանակության գիշերային տեսանելիության և ջերմատեսիլ սարքերի արտադրություն:
Հատկանշական է, որ վերը նշված ծրագրի երկրորդ տարում` 2017թ.-ին նախատեսվում է, որ արտահանման ծավալները կկազմեն մոտ 5 մլն դոլար, իսկ 5-րդ տարում` շուրջ 12 մլն դոլար: Հարկ է նշել, որ ծրագրի առաջին տարվա ընթացքում նախատեսվում է արտադրել և արտահանել մինչև 1000 սարքեր, հետագայում ավելացնելով քանակը մինչև 5500-ի: Արտահանման հիմնական ուղղությունը հանդիսանում է ՌԴ-ն:
Հարկ է նշել նաև, որ իրականացվելիք ներդրումները 5 տարում կկազմեն շուրջ 31 մլն դոլար, առաջին տարում կստեղծվի 10 նոր աշխատատեղ` 150 հազար դրամ միջին աշխատավարձով, իսկ հինգերորդ տարում` ավելի քան 35` 350 հազար դրամ միջին աշխատավարձով:
17:20
17:12
17:02
16:45
16:39
16:28
16:05
15:51
15:23
15:09
14:35
14:26
14:21
14:04
13:47
13:24
13:06
12:48
12:33
12:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55