Շիրակի մարզի Ազատան համայնքում ազդարարվեց «Արևային ֆոտովոլտային կայանի կառուցում» նախագծի մեկնարկը: Ծրագրի հայտարարման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ հուլիսի 31-ին: Արարողությանը մասնակցում էին ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադան, Շիրակի մարզպետի տեղակալներ Սոֆյա Հովսեփյանն ու Արա Մելիքջանյանը և «Եվրասիա» բարեգործական հասարակական կազմակերպության նախագահ Նվեր Թորոսյանը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ 70 ԿՎտ հզորությամբ արևային կայանը կկառուցվի «Եվրասիա» ԲՀԿ և Հայաստանում Ճապոնիայի դեսպանության համագործակցության արդյունքում՝ ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանության «Դրամաշնորհային աջակցություն հանուն մարդկության անվտանգության ապահովման» ծրագրի շրջանակում։ Կառուցման աշխատանքները նախատեսվում է սկսել անմիջապես և ավարտին հասցնել վեց ամսվա ընթացքում։ «Չափազանց կարևոոր ձեռնարկ է: Սա այն ծրագրերից է, որ օգտակար է և՛ համայնքի, և՛ շրջակա միջավայրի համար: Ուրախ եմ, որ այս ծրագիրը իրականացվելու է Շիրակի մարզում:
Յուրաքանչյուր համայնքի ամրացումն ու կայունացումը մեր պետության հզորացմանն է նպաստում: Շնորհակալություն ենք հայտնում ծրագրի նախաձեռնողներին և իրականացնողներին»,- ողջույնի խոսքում նշեց Շիրակի մարզպետի տեղակալ Սոֆյա Հովսեփյանը:
Արևային կայանի կառուցման համաֆինանսավորումը կլինի մինչև 100 հազար ԱՄՆ դոլարի շրջանակներում, և կառուցման աշխատանքները նախատեսվում է ավարտին հասցնել վեց ամսվա ընթացքում։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Շիրակի մարզպետարանի հասարակության հետ կապերի բաժնից, կառուցվելիք ֆոտովոլտային կայանը կարտադրի տարեկան 100 հազար կՎտ. ժամ էլեկտրաէներգիա ու կայանի աշխատանքի շնորհիվ կկրճատվի տարեկան ավելի քան 55,000 կգ ածխաթթու գազի արտանետում շրջակա միջավայր՝ բարելավելով ինչպես տեղանքի ու հարակից բնակավայրերի բնապահպանական վիճակը, այնպես էլ՝ Ազատան համայնքի բնակիչների սոցիալ-տնտեսական վիճակը:
Արմենուհի Մխոյան
22:22
21:52
21:35
18:55
18:38
18:15
15:19
15:04
14:55
14:38
14:15
13:56
13:43
13:19
13:04
12:44
12:36
12:14
11:05
10:52
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | ||||||
3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
24 | 25 | 26 | 27 | 28 |
09:44
09:32
09:18
09:01
09:55
09:44
09:32
09:15
09:02
09:49
09:35
09:17
09:01
09:45
09:35
09:18
09:02
09:56
09:44
09:32
09:17
09:02
09:58
09:45
09:34
09:18
09:02
09:53
09:42
09:27
09:53
09:38
09:27
09:15
09:02
09:58
09:46
09:38
09:26
09:15
09:02
09:46
09:33
09:16
09:03
09:53
09:36
09:28
09:17
09:02