«Սանիթեք» ընկերության տնօրեն Նիկոլաս Թավիլը հայտարարում է, որ ընկերությունն ապաքաղաքական կառույց է և սաբոտաժ իրականացնելու պատճառ չունի:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին «Սանիթեք» ընկերության տնօրեն ՆիկոլասԹավիլը նշեց «Սանիթեք» ընկերության գրասենյակում լրագրողների հետ հանդիպման ժամանակ:
«Շատ է խոսվում այն մասին, որ «Սանիթեք»-ը քաղաքական դրդապատճառներից ելնելով փորձում է սաբոտաժ անել: Սակայն, «Սանիթեք»-ը միջազգային կազմակերպությունն է, որը ներկայացված է 4 երկրներում: Սեփականատերը ես եմ և լիբանանյան կազմակերպությունը: Մենք չունենք տեղական որևէ գործընկեր ո՛չ քաղաքական, ո՛չ քաղաքական ոլորտում: Կարելի է ասել, որ 100%-անոց օտարերկրյա ներդրումների արդյունք է կազմակերպությունը: Մեր պայմանագիրը քաղաքապետարանի հետ է, այլ ոչ թե քաղաքապետի: Այն ժամանակ այլ քաղաքապետ էր, իսկ ընտրություններից հետո կլինի մեկ ուրիշը: «Սանիթեք»-ը ապաքաղաքական կառույց է»,- պարզաբանեց «Սանիթեք» ընկերության տնօրենը:
Թավիլն ասում է, որ այն պահից, ինչ «Սանիթեք»-ը սկսել է աշխատել Երևանում, ընկերությունը բազմաթիվ խնդիրների է բախվել և կրել է պատասխանատվությունը: Ընկերությունը պարտավորված է քաղաքի բնակիչների և զբոսաշրջիկների համար մաքուր պայմաններ ստեղծել:
«Աղբահանության լուրջ խնդիրն առաջացել է մոտ 2 շաբաթ առաջ: Մենք աստիճանաբար կարգավորում ենք իրավիճակը: Հիմնական խնդիրը կապված է եղել մեքենաների և պահեստամասերի հետ»,- ընդգծեց Նիկոլաս Թավիլը: Նա նշում է, որ «Սանիթեք»-ի մեքենաները համապատասխանում են եվրոպական ստանդարտներին, և դրանց պահեստամասերը պետք է ներկրվեն արտերկրից:
«Սանիթեք»-ը պատվիրել է նոր աղբամաններ և նոր մեքենաներ: Մեքենաները Հայաստանում կլինեն երկու շաբաթից: Տնօրենի հավաստմամբ՝ մինչ այդ աղբահանման աշխատանքները շարունակվելու են, իսկ մեքենաները ստանալուց հետո ավելի մեծ թափով են իրականացվելու: Նոր մեքենաներ գնելու համար ընկերությունը ներդրել է արել 500-600 հազար ԱՄՆ դոլար:
Ընկերության տնօրենն ասաց, որ այս պահին բանակցություններ են վարում նաև «Մերսեդես» ընկերության հետ՝ մեքենաները վերանորոգելու և թարմացնելու համար:
«Արմենպրես»-ի այն հարցին, թե մեքենաների գնումը կկանխարգելի արդյոք աղբահանության գործընթացի նման խաթարման կրկնությունը, ընկերության տնօրենը պատասխանեց. «Մեքենաների գնումն 90 տոկոսով կօգնի թեկուզ ժամանակավոր՝ երկու-երեք տարով կանխարգելել նման իրավիճակի կրկնությունը՝ ժամանակավոր, քանի որ այս հարցին ավելի համակարգային մոտեցում է պետք»,- հավաստեց «Սանիթեք» ընկերության տնօրենը:
Իսկ աղմկահարույց այն տեղեկության մասին, թե ընկերության կողմից ստեղծվել են առանձին աղբավայրեր, Նիկոլաս Թավիլն ասաց, որ «Սանիթեք»-ը երբեք իր կողմից աղբանոց կամ աղբավայր չի ստեղծել: Այդ հարցով ընկերությունը համագործակցում է պետական կառույցների հետ և օգտագործում է այն տարածքները, որոնք նախատեսված են աղբակուտակման համար:
«Սանիթեք» ընկերության գործառնական բաժնի ղեկավար Արգիշտի Տիգրանյանն իր հերթին նշեց, որ գարշահոտությունը կանխելու համար ներկրվել է նոր նյութ, որով մաքրման աշխատանքներ են իրականացնում բնակելի շենքերի նկուղային հատվածներում, աղբարկղերում:
Նախատեսվում է նաև սերտ համագործակցել տեղական ինքնակառավարման մարմինների հետ՝ փոքր աղբամանների խնդրի շուրջ, քանի որ դրանք նախատեսված են ծխախոտների և մանր աղբի համար, սակայն հաճախ կարելի է դրանցում տեսնել մեծ չափսերի աղբ:
17:18
16:44
16:18
16:04
15:55
15:35
15:09
14:48
14:14
13:33
13:08
12:35
12:09
11:43
11:15
10:33
10:00
17:49
17:15
16:52
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02
09:54
09:44
09:32
09:15
09:02
09:56
09:43
09:35
09:02
09:44
09:16
09:02
09:52
09:45
09:33
09:16
09:03
09:55
09:46
09:34
09:17
09:03
09:55
09:44
09:32
09:15
09:02
09:52
09:44
09:33
09:14
09:02
09:52
09:44
09:32
09:15