Ռ.Քոչարյանի քրգործը բոլորին իրար է խառնել։ Ծայրահեղություններ կան։ Ոմանք ասում են դա քաղաքական հաշվեհարդար է։ Այդպես չէ` 10 զոհ կա: Այդ մարդկանց սպանել են։ Նրանք հո ինքնասպան չեն եղել։ Մյուսներն էլ դժգոհում են պրոցեսը ձգձգելուց։ Այդպես էլ չէ։
Պետք է պարզել, թե այդ ամենի մեջ 2-րդ նախագահը կոնկրետ ինչ մասնակցություն է ունեցել։ Կարծես թե քրեական գործը հենց այս ուղղությամբ էլ գնում է։ Ամեն ինչ կորոշի դատարանը։ Անձամբ ես կարծում եմ, 2-րդ նախագահի խափանման միջոցը ավելի մեղմ կարող էր լինել (օրինակ, տնային կալանքը)։ Բայց ադպիսին է դատարանի որոշումը։
ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյան