«ՌԴ-ն ԱԳ նախարարի մակարդակով արձագանքել է Հայաստանում ներքաղաքական վերջին իրադարձություններին: Լրագրողի հարցին՝ «ինչպե՞ս կարող եք մեկնաբանել Հայաստանում տեղի ունեցող զարգացումները, այդ թվում՝ ձերբակալությունները», ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը պատասխանել է. «Վերջին օրերի իրադարձությունները ակնհայտորեն խախտում են այդ դրական մթնոլորտը, հակասում են ՀՀ նոր ղեկավարների հայտարարություններին այն մասին, որ քաղաքական հետապնդումներ չեն լինում»: Ընդգծելով, որ ՌԴ-ն որպես Երեւանի դաշնակից, մշտապես հետաքրքրված է ՀՀ կայունությամբ՝ «Այն, ինչ կատարվում է ՀՀ-ում, չի կարող մեզ չանհանգստացնել, այդ թվում նաեւ ԱՊՀ տարածքի կազմակերպությունների բնականոն աշխատանքի մասով»։ Վերջում Լավրովը եզրափակել է. «Վերջին օրերին մենք մեր այս մտահոգությունները մի քանի անգամ հասցրել ենք Հայաստանի ղեկավարությանը՝ ընդգծելով ԱՊՀ տարածքում ինտեգրացիոն միավորումների կարեւորությունը։ Հուսով ենք, որ իրավիճակը, այդուամենայնիվ, կառուցողական զարգացում կստանա»:
ՀՀ իշխանությունները չեն շտապում արձագանքել Լավրովի հայտարարություններին: «Ժողովուրդ» օրաթերթը մեկնաբանությունների համար երեկ երեկոյան դիմեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսնակ Արման Եղոյանին ու ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանին: Սակայն նրանք չմեկնաբանեցին՝ խորհուրդ տալով սպասել: Նկատենք, որ սա թավշյա հեղափոխությունից հետո հայ-ռուսական հարաբերություններում առաջին բացահայտ անհամաձայնությունն է: ՌԴ այս արձագանքից կարելի է ենթադրություններ անել: Կարելի է ենթադրել՝ սա ՌԴ պատասխանն է Փաշինյանի դեռ հուլիսի 20-ի ասուլիսում արած հայտարարությանը, երբ ասել էր, թե չի հավատում, որ ՌԴ-ն թույլ կտա պատերազմի վերսկսում: ՌԴ-ում այս խոսքերը սուր են ընդունել, ու հիմա փորձում են այսկերպ պատասխանել: Կարելի է ենթադրել՝ ՌԴ-ն այս հայտարարությամբ պարզապես փորձում է ցույց տալ, որ անտարբեր չէ մարտի 1-ի գործով անցնող ՀՀ նախկին իշխանավորների նկատմամբ, որոնք ժամանակին անմնացորդ հպատակվել են ՌԴ-ին: Ասել է թե՝ ՌԴ-ն խոսել է պարտքի զգացումից ելնելով, թեեւ՝ Լավրովը որեւէ անուն չի տվել: Ամեն դեպքում սպասենք ՀՀ արձագանքին»:
Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում։
15:04
14:52
14:36
14:23
14:09
13:56
13:45
13:32
13:13
12:58
12:35
12:14
12:03
11:38
11:24
11:10
10:59
10:48
10:33
10:15
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:43
09:35
09:24
09:16
09:02
09:57
09:45
09:34
09:26
09:15
09:02
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02