«Ծառուկյան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանն արձագանքել է ՀԱԿ անդամ Զոյա Թադևոսյանի հայտարարությանը, ըստ որի ՝ «Ազատագրված տարածքները Արցախի տարածքները չեն, դրանք գրավյալ տարածքներ են, դրանք հայկական հողեր չեն և այդ հողերը պետք է վերադարձվեն»։
«Անկեղծ՝ չհավատացի, որ Զոյա Թադևոսյանը, կամ որևէ հայ մարդ կարող էր նման բան ասել։ Նայեցի տեսանյութը։ Շոկ էր։ Մարդկային և բարոյական շոկ։
Զոյա Թադևոսյան, երբ դուք նման հայտարարություն եք անում, դուք մտածո՞ւմ եք արդյոք, որ հենց հիմա առաջնագծում մեր զինվորներն են կանգնած, ովքեր իրենց կյանքի գնով պահում են նաև ձեր և ձեր երեխաների անվտանգությունը։ Երբ դուք նման հայտարարություն եք անում, մտածո՞ւմ եք արդյոք, որ հենց այս պահին զորակոչը շարունակվում է և ծնողը, ով իր որդու ուղարկում է առաջնագիծ, արդեն կարդացել է ձեր այդ խոսքերը։
Երբ դուք նման հայտարարություն եք անում, մտածո՞ւմ եք արդյոք, թե այդ պահին ի՞նչ են զգում ապրիլյան պատերազմի հերոսների ծնողները։ Դուք գոնե հասկանո՞ւմ եք, որ երբ գնում են բանակցություններ՝ ուղղակի չի կարելի, կատեգորիկ չի կարելի նման հայտարարություններ արել, որովհետև դուք թուլացնում եք բանակցություններում հայկական կողմի դիրքերը։
Սա ես ասում եմ որպես պատգամավոր, ով երկար տարիներ աշխատում է միջազգային կառույցներում և, վստահեցնում եմ ձեզ, հրաշալի գիտի բանակցությունների ժամանակ ասված յուրաքանչյուր բառի արժեքը»,-գրել է Զոհրաբյանը իր ֆեյսբուքյան էջում:
18:42
18:33
16:45
12:09
11:38
10:49
10:26
23:47
23:33
23:09
22:43
22:32
22:23
18:45
18:33
18:20
17:34
16:35
16:14
15:55
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02