Ամեն ինչ շատ պարզ է` ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է սահմանադրական կարգը բռնի տապալելու մեջ, ու այս մեղադրանքի համար հիմք է հանդիսացել բանակի ներգրավումը քաղաքական գործընթացներում, այսօր Կառավարության նիստից առաջ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը:
Նա ընդգծեց` իր համար անհասականալի է` ինչու՞ է պաշտպանական կողմը կալանավորումը որակում քաղաքական հետապնդում կամ նշում, որ դրա համար իրավական հիմքեր չկան:
«Մեր մեղադրանքի որոշումն այնքան պարզ է, այնքան հստակ և այնքան հիմնավորված, որ ինձ համար նույնիսկ անհասկանալի է ու տեղ-տեղ նաև ծիծաղելի այդ որոշակի մանիպուլյացիաները: Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է սահմանադրական կարգը բռնի տապալելու մեջ: Նման մեղադրանք առաջադրելու համար հիմք է հանդիսացել բանակի ներգրավումը քաղաքական գործընթացներում: Դա արգելված է ինչպես նախկին, այնպես էլ` Սահմանադրության ներկայիս խմբագրությամբ: Բանակի ներգրավում կարող է լինել միայն այն դեպքում, եթե հայտարարված լիներ ռազմական դրություն, ինչպես գիտեք` ռազմական դրություն հայտարարված չի եղել», - ասաց Սասուն Խաչատրյանը:
Հարցին` արդյոք ՀՀ երկրորդ նախագահը կազատվի կալանավորումից՝ հաշվի առնելով ՀՀ ԱԺ պատգամավորների կողմից սկսված ստորագրահավաքը, ՀՔԾ պետը նշեց, որ դա որոշելու է դատախազը:
Դիտարկմանը` այս գործի շրջանականերում հարցաքննվելու՞ են նաև ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը (2008թ.-ին ՀՀ վարչապետ) և Հովիկ Աբրահամյանը (2008թ. ՀՀ փոխվարչապետ), ՀՔԾ պետն արձագանքեց.
«Նրանց հարցաքննելու կամ չհարցաքննելու անհրաժեշտությունը պետք է տեսնի քննիչը: Ես բազմիցս ասել եմ, եթե քրեական գործով բացահայտման ենթակա հանգամանքների մասին որևէ պաշտոնատար անձ կարող է որևէ նշանակալի տեղեկություն հայտնել, նա հարցաքննվելու է»:
18:01
17:45
17:35
17:15
16:55
16:42
16:15
16:05
15:51
15:21
15:02
14:45
14:25
14:05
13:41
12:45
12:12
11:16
11:02
10:46
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42