Հայաստանի նոր իշխանությունների կողմից նախկին ղեկավարների հետապնդումը Մոսկվայի և Երևանի հարաբերություններում տարաձայնություններ է մտցրել, և կողմերի միջև վեճը կարող է է՛լ ավելի խորանալ: ՌԴ պետական կառույցներում «Коммерсантъ»-ի աղբյուրների տեղեկություններով՝ ռուսական կողմին հատկապես վրդովեցրել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի դեմ մեղադրանքի առաջադրումը: Կրեմլում դա ընկալել են որպես լուրջ հարված ռազմական դաշինքի հեղինակությանը, և չեն բացառում, որ ՀԱՊԿ-ը կարող է գլխավորել մեկ այլ երկրի ներկայացուցիչ: Բացի այդ, հարցականի տակ են հայտնվել ավելի վաղ համաձայնեցված 100 միլիոն դոլարի զենքի մատակարարումները Հայաստանին:
ՌԴ պաշտպանական արդյունաբերության երկու ձեռնարկությունների թոփ մենեջերների խոսքերով՝ պայմանագրերի երկրորդ փաթեթի իրականացումը, որով Հայաստանը պետք է 100 միլիոն դոլարի չափով վարկ ստանար, այժմ «մեծ հարցականի տակ է»:
Ինչպես գրում է լրատվամիջոցը, ի տարբերություն Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովը գրավի դիմաց ազատ է արձակվել: Բայց, ինչպես ավելի վաղ գրել է «Коммерсантъ»-ը, Երևանը չի նախազգուշացրել ՀԱՊԿ-ի իր գործընկերներին, որ գլխավոր քարտուղարի դեմ կարող են առաջադրվել մեղադրանքներ:
ՀԱՊԿ կառույցներին մոտ աղբյուրը լրատվամիջոցի հետ զրույցում չի բացառել, որ «Խաչատուրովին և ամբողջ կազմակերպությանը վարկաբեկելու փորձը նախաձեռնել են ոչ տարածաշրջանային խաղացողներ»:
Թե ինչ կլինի գլխավոր քարտուղարի պաշտոնի հետ՝ դեռ պարզ չէ: Յուրի Խաչատուրովի փաստաբան Միհրան Պողոսյանը «ՌԻԱ Նովոստի»-ի հետ զրույցում նշել է, որ միջնորդություն է ուղարկել Հայաստանի հատուկ քննչական ծառայություն՝ խնդրելով համաձայնություն տալ երկրից իր պաշտպանյալի դուրս գալուն, քանի որ «նա գլխավորում է միջազգային կազմակերպություն, և նա մի շարք պարտավորություններ ունի»: Բայց Հայաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը չորեքշաբթի հայտնել է «Коммерсантъ»-ին, որ Երևանից ՀԱՊԿ քարտուղարություն է արդեն ուղարկվել Յուրի Խաչատուրովին փոխարինելու գործընթացի մեկնարկի մասին դիմում: ՀԱՊԿ-ի գլխավոր գրասենյակում, սակայն, պնդում են, որ Երևանից ոչ մի թուղթ չեն ստացել:
Ամեն դեպքում, հնարավոր կադրային փոփոխության մասին հարցը լուծվելու է նոյեմբերի 8-ից ոչ շուտ, երբ հավաքվում է ՀԱՊԿ բարձրագույն մարմինը՝ Հավաքական անվտանգության խորհուրդը, որի մեջ են մտնում ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարները:
ՌԴ պետական կառույցներում «Коммерсантъ»-ի աղբյուրները, սակայն, արդեն հիմա հասկացնում են, որ ստեղծված իրավիճակում Հայաստանի նոր թեկնածուի հաստատման դեպքում ավտոմատ մեխանիզմ չի լինելու: Ինչպես հայտնել է ՌԴ նախագահի աշխատակազմին մոտ լրատվամիջոցի զրուցակիցը, հայկական կողմի քայլերը հսկայական վնաս են հասցնում ամբողջ կազմակերպության հեղինակությանը, և «տարօրինակ է, որ նրանք դա չեն հասկանում»: Եթե գլխավոր քարտուղարի պաշտոնին Հայաստանի նոր թեկնածուն չհաստատվի, այբբենական կարգով հաջորդ թեկնածությունն առաջադրելու իրավունքը կստանա Բելառուսը:
22:03
18:02
17:03
16:45
15:38
15:25
12:56
12:43
12:33
12:14
11:43
11:28
11:15
10:45
10:23
10:03
09:39
17:33
16:22
12:04
12:43 23.06.25
16:22 22.06.25
16:45 23.06.25
15:25 23.06.25
09:39 23.06.25
10:03 23.06.25
12:33 23.06.25
10:45 23.06.25
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | |||||||
2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
30 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03