Արդարադատության նախարար, «Ելք» դաշինքով պաշտոնը ստանձնած Արտակ Զեյնալյանը ժամանակավոր, համաձայնության կառավարության հավանությանը ներկայացրեց որոշման նախագիծ, որով առաջարկվում է սահմանել դատավորի կողմից ստացված թույլատրելի չհամարվող նվերը հանձնելու կարգը։
«Դատավորի կողմից ստացված թույլատրելի չհամարվող նվերը Հայաստանի Հանրապետությանը հանձնելու կարգը սահմանելու մասին» Կառավարության որոշման նախագծով ակնկալվում է կարգավորել դատավորի կողմից ստացված թույլատրելի չհամարվող նվերը Հայաստանի Հանրապետությանը հանձնելու և դրա հետագա տնօրինման գործընթացը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց, թե ինչու են դատավորի և նախարարի համար երկու տարբեր կարգավորումներ սահմանվում: Զեյնալյանը նշեց, որ դրանք նախատեսված են կոնկրետ օրենքով, և Կառավարության՝ օրենքից բխող որոշում պետք է լինի:
«Մենք չենք կարող տարբեր օրենքներով նախատեսված իրավակարգավորումները հիմնավորել նույն օրենքով»,- ասաց նա:
Իսկ թե բարձրաստիճան պաշտոնյաները ինչ նվերներ կարող են ստանալ, և ինչը թույլատրելի չէ, Արտակ Զեյնալյանը նշեց, որ եզրույթը հստակ սահմանված է: «Նվեր հասկացությունը ենթադրում է ցանկացած գույքային առավելություն, որը ողջամտորեն չէր տրամադրվի դատավոր չհանդիսացող այլ անձի: Իսկ թույլատրելի է համարվում այն նվերը, որը սովորաբար կարող էր նվիրել, եթե չլիներ դատավոր լինելու հանգամանքը»,- ասաց նա:
Ըստ Զեյնալյանի՝ 100 000 դրամից ավելի չի կարող արժենալ նվերը միանգամյա և 400 000-ից ավելի՝ տարվա կտրվածքով: «Եթե գերազանցում է այդ գումարը՝ պետք է վերադարձվի, եթե հնարավոր չէ վերադարձնել՝ պետք է նվիրի պետական գույքի կոմիտեին»,- ասաց նա:
18:19
18:04
17:29
17:05
16:45
16:29
16:02
13:42
13:24
13:08
12:44
12:35
12:21
12:03
11:58
11:49
11:33
11:12
10:56
10:34
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44