Մարդկային հարաբերությունների ու մարդկանց տեսակների սահմանները երբեմն նաև ծխով են գծվում՝ սիրելի սրճարանում ու ռեստորանում, անգամ տանը տարանջատելով ծխողներին չծխողներից, և եթե ոտքդ կես քայլ «ծխացող» կողմ դնես, ճակատային, նաև՝ թոքաբար բախվում ես անխնա ծխածածկույթի։ Բայց պարզվում է, որ կարելի է բաց սահմանների քաղաքականություն հռչակել և ջնջել ծխողների և չծխողների միջև գոյացած մթնոլորտային անդունդը։
Առանց կրակի ծուխ չի լինում, ծխախոտ՝ լինում է։ Եվ անգամ լինում է առանց ծուխի՝ շնորհիվ նորագույն տեխնոլոգիաների։ Իսկ նոր տեխնոլոգիաները ծխախոտի արդյունաբերության մեջ կիրառում է առաջատար ընկերությունը՝ Philip Morris International-ը, որն աշխարհում հայտնի է ծխախոտի մի շարք տեսակներով՝ «Marlboro», «Parliament», «Bond», «Chesterfield», «L&M» և այլն։
Հայաստանում ներկայացված IQOS՝ heat-not-burn սկզբունքով գործող սարքը, այրելու փոխարեն տաքացնում է թութունը, ինչի արդյունքում առաջանում է ոչ թե ծուխ, այլ գոլորշի։ Այրումը տաքացումով փոխարինելու արդյունքում արտազատվում են զգալիորեն ավելի ցածր մակարդակի վնասակար միացություններ։ Թութունի տաքացման հետևանքով առաջացած գոլորշին արագ տարալուծվում է օդում՝ զերծ պահելով օգտագործողին կպչուն, տհաճ հոտից: IQOS-ը լավ ընտրություն է ոչ միայն հենց օգտատործողի, այլև նրան շրջապատողների համար․ սարքը երկրորդային ծխի աղբյուր չէ, այդ իսկ պատճառով շրջապատի մարդիկ չեն դառնում պասիվ ծխող՝ հարկադրված լինելով հագուստի վրայից մաքրել մոխրի մնացորդները: Պատահական չէ, որ տարբեր երկրներում շատ հանրային վայրեր դառնում են IQOS Friendly՝ ապահովելով այցելուների կոմֆորտը:
IQOS-ն իրենից ներկայացնում է սնուցող սարք՝ ընդամենը սմարթֆոնի չափ, և «մոդերն մուշտուկ»՝ հատուկ բռնիչ, որի մեջ տեղադրվում է ծխախոտն ու տաքացվում։ Այս տարբերակի օգնությամբ ծխելը չի «համեմվում» ծխով։ Բացի դրանից, սարքն ապահովում է և հսկում է անհրաժեշտ ջերմաստիճանը։ Philip Morris ընկերությունը վստահեցնում է, որ այս տեխնոլոգիան թույլ է տալիս մոտավորապես 90-95 տոկոսով նվազեցնել վնասակար նյութերի թափանցումը օգտագործողի օրգանիզմ՝ պահպահնելով նիկոտինի չափը։ Ընկերության կարծիքով նոր սարքի շնորհիվ ծխողների համար թութունը շատ ավելի քիչ վնասակար կլինի՝ գրեթե չծխելու չափ։
Սարքը ստեղծելու համար ընկերությունն արդեն իսկ ներդրել է շուրջ երեք միլիարդ դոլար։ Այն արդեն ակտիվ տարածվում է Բրիտանիայում, Ռուսաստանում, Ճապոնիայում։ Ընկերությունը փորձում է ծխախոտային կարծրատիպեր կոտրել՝ ժամանակավրեպ դարձնելով հայտնի դարձվածքները, բայց օգնելով պահպանել ամենակարևորը՝ առողջությունը։ Եվ որոշ ժամանակ անց «մի ծուխ քաշե՞մ» և «կրակդ կտա՞ս» հարցադրումները կփոխարինվեն մեկով. «IQOS-իդ լիցքավորիչը կփոխանցե՞ս»։
18:45
18:23
18:04
17:43
17:29
17:13
16:57
16:43
16:24
16:12
15:59
15:45
15:23
15:08
14:53
14:39
14:23
14:09
13:52
13:35
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02
09:57
09:45
09:35
09:23
09:15
09:02