Ռուսաստանը Ռոբերտ Քոչարյանի կալանավորմամբ անհանգստացած է, որովհետև ձևավորվում է ՀՀ նոր իշխանությունների արտաքին քաղաքական օրակարգը: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Մոսկվայի քաղաքական և ռազմական վերլուծությունների ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մարկեդոնովը:
«Ռուսաստանի իշխանությունները հրապարակային հայտարարել են, որ պատրաստ են աշխատել նոր իշխանությունների հետ: Փաշինյանն ու Պուտինը երկու անգամ հանդիպեցին, Ռուսաստան այցելեց պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը: Խնդիրն ամենևին նրանում չէ, որ Մոսկվան, սոլիդարությունից ելնելով, պաշտպանում է:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունը մեծ արձագանք ունեցավ Հայաստանում: Խոսելով Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման մասին՝ Սերգեյ Լավրովը ասել էր, որ Հայաստանում իրադարձությունները հակասում են երկրի նոր ղեկավարության՝ իրենց քաղաքական նախորդներին հետապնդելուց հրաժարվելու մասին հայտարարություններին:
Ռ. Քոչարյանին կալանավորելու հանգամանքում Ռուսաստանին կարող է անհանգստացնել ոչ թե նրա անձնական ճակատագիրը, այլ այն, թե ինչ արտաքին քաղաքական օրակարգ կձևավորի մեր ռազմավարական դաշնակից Հայաստանը, որը շատ կարևոր է ՌԴ-ի համար Կովկասում: Հայաստանի իշխանությունները հեղափոխական ճանապարհով փորձում են չեզոքացնել նախորդ իշխանությունների հետ կապը: Սա բավական վտանգավոր է»,- մանրամասնեց Սերգեյ Մարկեդոնովը:
Քաղաքագետը նշեց, որ այն, ինչ ցանկանում ես, միշտ չէ, որ հնարավոր է իրականություն դարձնել: Մարկեդոնովը չհամաձայնեց այն տեսակետների հետ, որ Հայաստանի նախորդ իշխանությունները քծնել են: Նա հիշեցրեց, որ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը բազմիցս արտահայտել է իր դժգոհությունն այն մասին, որ ՀԱՊԿ-ը չի արձագանքում, երբ հայ-ադրբեջանական սահմանին լարվածություն կա:
Սերգեյ Մարկեդոնովն ասաց, որ հեղափոխության երկրորդ կողմը համաձայնություններն ու բանակցություններն են, և Ռուսաստանը կարծել է, որ հեղափոխությունը կոշտ գործողությունների կիրառմամբ չի լինի, ուստի մի փոքր հիասթափվել է:
«Լավրովը չի ասել՝ բաց թողեք Քոչարյանին, նա արտահայտել է ՌԴ-ի մտահոգությունները: Դասական դիվանագիտությունը համաձայնություններն ու պայմանավորվածություններն են, ոչ թե հրապարակային արագ արձագանքերը»,- ասաց նա:
18:19
18:04
17:29
17:05
16:45
16:29
16:02
13:42
13:24
13:08
12:44
12:35
12:21
12:03
11:58
11:49
11:33
11:12
10:56
10:34
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44