Ռուսական քաղաքական և ռազմական վերլուծությունների ինստիտուտի տնօրենի տեղակալ Ալեքսանդր Խրամչիխինը կարծում է, որ եթե Ռուսաստանը չեղարկի Հայաստանին զենքի և ռազմական տեխնիկայի մատակարարումները, Երևանի համար դա «լուրջ խնդիր» կլինի, գրում է Взгляд-ը:
Խրամչիխինը նշել է, որ հայերի համար դժվար կլինի հարմարվել այլ զենքի, «բայց եթե նրանց վերջիվերջո ստիպեն դա անել, նրանք ստիպված կհարմարվեն»: Միևնույն ժամանակ, նա հավելել է, որ վերջին շրջանում Հայաստանը քիչ բան է ձեռք բերել Ռուսաստանից: Վերջին տարիներին Երևանը գնել է ռուսական «Իսկանդեր» և «Սմերչ» համակարգերը:
Զրուցակիցը կարծիք է հայտնել, որ եթե Ռուսաստանը լրջորեն որոշի մերժել Հայաստանին ռազմական պայմանագրերի հարցում, այդ արձագանքն «այնքան էլ ադեկվատ» չի լինի:
«Դա Հայաստանի գործն է (ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի դեմ գործ հարուցելը): Եթե նա է իր ներկայացուցիչը, ապա ում հետ կանչել ու նշանակել՝ նրա գործն է: Առավել ևս ՀԱՊԿ-ը հավաքական կազմակերպություն է, որի մեջ մտնում է հինգ երկիր, այլ ոչ երկու: Այդ պատճառով զենքի մատակարարումները դադարեցնելու Ռուսաստանի արձագանքը բոլորովին անադեկվատ է, եթե դա իսկապես այդպես է»,- ասել է փորձագետը:
Ավելի վաղ հաղորդվել է, որ ՌԴ պետական կառույցներում «Коммерсантъ»-ի աղբյուրների տեղեկություններով՝ ռուսական կողմին հատկապես վրդովեցրել է ՀՀ նոր իշխանությունների կողմից ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի դեմ մեղադրանքի առաջադրումը: Կրեմլում դա ընկալել են որպես լուրջ հարված ռազմական դաշինքի հեղինակությանը, և չեն բացառում, որ ՀԱՊԿ-ը կարող է գլխավորել մեկ այլ երկրի ներկայացուցիչ: Բացի այդ, հարցականի տակ են հայտնվել ավելի վաղ համաձայնեցված 100 միլիոն դոլարի զենքի մատակարարումները Հայաստանին:
ՌԴ պաշտպանական արդյունաբերության երկու ձեռնարկությունների թոփ մենեջերների խոսքերով՝ պայմանագրերի երկրորդ փաթեթի իրականացումը, որով Հայաստանը պետք է 100 միլիոն դոլարի չափով վարկ ստանար, այժմ «մեծ հարցականի տակ է»:
13:42
13:23
13:09
12:42
12:19
12:06
12:00
11:53
11:33
11:09
10:44
10:16
09:37
09:19
09:03
14:36
14:22
13:56
13:45
13:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01