ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը հանդիպում է ունեցել Հայկական բարեգործական ընդհանուր միության ներկայացուցիչների հետ՝ ՀԲԸՄ հայաստանյան գրասենյակի նախագահ Վազգեն Յագուբյանի գլխավորությամբ, տեղեկացնում են նախարարության լրատվական ծառայությունից:
Հանդիպմանը մասնակցել են նախարարի տեղակալներ Ալբերտ Բաբայանն ու Ավագ Ավանեսյանը, այլ պաշտոնատար անձինք։ Քննարկման առանցքում նախարարության և համահայկական կառույցի համագործակցությանն առնչվող հարցերն են եղել։
Վազգեն Յագուբյանը տեղեկացրել է, որ ՀԲԸՄ-ն շարունակում ընդլայնել իր աշխատանքները և նոր թափով սկսելու են սոցիալ-տնտեսական ծրագրերի իրականացումը, ինչը և այս հանդիպման նպատակն է` հասկանալու նախարարության հետ աշխատանքի առաջնահերթությունները, կամուրջ դառնալու Սփյուռքի և Հայաստանի գործարարների համար։
Արծվիկ Մինասյանը բարձր է գնահատել ՀԲԸՄ շարունակական և նպատակային աշխատանքը և ողջունել տնտեսական ոլորտի նկատմամբ կառույցի փոխգործակցության պատրաստակամությունը և հետաքրքրվածությունը։
Նախարարը ներկայացրել է ոլորտում իրականացվող բարեփոխումները, անդրադարձել համագործակցության հնարավոր հեռանկարներին։ Խոսվել է, մասնավորապես, ոլորտային մասնագետների կարողությունների հզորացման, կադրային բազայի լրացման, ներդրումների խթանման և մի շարք այլ հարցերի մասին։
Հանդիպման ավարտին համաձայնություն է ձեռք բերվել սեղմ ժամկետներում համապատասխան տեղեկատվության փոխանակման, անհրաժեշտության դեպքում՝ աշխատանքային խմբերի ստեղծման մասին։
11:45
11:23
11:09
10:47
10:34
10:15
10:10
09:55
09:36
09:29
09:19
09:02
23:14
18:42
18:33
16:45
12:09
11:38
10:26
23:47
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02