Եթե մինչև նոյեմբեր Հայաստանի ներկայացրած ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի թեկնածուն չհաստատվի, ապա պաշտոնը կանցնի Բելառուսին
02.08.18 | 13:25
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հնարավոր փոխարինումը Հայաստանի կողմից ներկայացվող նոր թեկնածուով՝ գործող գլխավոր քարտուղար Յուրի խաչատուրովի փոխարեն չի լինի ավտոմատացված, գրում է «Коммерсант» թերթը:
«ՌԴ պետական կառույցներից աղբյուրներն արդեն հասկացնել են տալիս. ստեղծված իրավիճակում Հայաստանի կողմից նոր թեկնածուի հաստատումն ավտոմատացված չի լինելու: Հայկական հաշիվների մաքրումը մեծ վնաս են հասցնում ամբողջ կազմակերպության իմիջին: Տարօրինակ է, որ նրանք չեն հասկանում այդ ամենը», - «Коммерсант»-ին հայտնել է զրուցակիցը, որը մոտ է ՌԴ նախագահի վարչակազմին:
Ինչպես նշում է պարբերականը, կադրային հնարավոր փոփոխության հարցը լուծում կստանա նոյեմբերի 8-ից ոչ շուտ, երբ տեղի կունենա ՀԱՊԿ բարձրագույն խորհրդի՝ Հավաքական անվտանգության խորհրդի նիստը:
«Եթե գլխավոր քարտուղարի համար ՀՀ ներկայացվող նոր թեկնածուն չհաստատվի, ապա այբբենական կարգով հաջորդ թեկնածու ներկայացնելու իրավունքը կստանա Բելառուսը», - ասվում է հոդվածում:
Յ.Խաչատուրովը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը զբաղեցնում է 2017 թվականի մայիսից՝ երեք տարով:
Յուրի Խաչատուրովին Մարտի 1-ի գործով մեղադրանքն առաջադրվել է սահմանադրական կարգը տապալելու համար։ Նրա նկատմամբ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը որոշեց որպես խափանման միջոց, կիրառել 5 մլն դրամ գրավ։