Պատգամավորական մանդատը վայր դնելու, խմբակցությունից, կուսակցությունից հեռանալու խնդիր ես չեմ դրել:
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Գևորգ Պետրոսյանը, ով երեկ ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել էր Նաիրա Զոհրաբյանի՝ ԲՀԿ Երևանի ավագանու ցուցակը գլխավորելու վերաբերյալ կուսակցության որոշմանը:
Հիշեցնենք, որ Գևորգ Պետրոսյանը նշել էր, որ ԲՀԿ-ում կան շատ ավելի արժանավոր և ունակ կադրեր, ովքեր անհամեմատ ավելի պիտանի կլինեին Երևանն ի շահ երևանցու ղեկավարելու գործում: Նա նաև ընդգծել էր, որ կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը եղել և մնում է իր ավագ եղբայրը, բայց եթե նրա ղեկավարած թիմում առանցքը Նաիրա Զոհրաբյանն է՝ ինքն այդտեղ անելիք չունի:
«Ես ընդամենն ասել եմ Երևանի ավագանու ընտրություններին, գործընթացներին իմ մասնակցությունը բացառելու վերաբերյալ, իսկ կուսակցությունից, մնացածը կորոշեմ հանգամանքներից ելնելով»,-պարզաբանեց Գևորգ Պետրոսյանը:
Անդրադառնալով հարցին՝ արդյո՞ք մանդատը վայր դնելու պահանջ Գագիկ Ծառուկյանի կողմից իրեն չի ներկայացվել Գևորգ Պետրոսյանն ասաց. «Ծառուկյանը երբեք այդպիսի պահանջ որևէ մեկին չի ներկայացրել, մանդատը վայր դնելը այլ գործողությունների, այլ իրադարձությունների հետևանք պիտի լինի։ Եթե ես ԱԺ-ում արդարացրած չլինեմ իմ գոյությունը՝ այդ ժամանակ Ծառուկյանը՝ որպես իմ քաղաքական ղեկավար, իրավունք ունի պահանջել, որ ես հանձնեմ մանդատը: Իսկ մի՞թե կա այդպիսի կարծիք, որ Գևորգ Պետրոսյան պատգամավորը չի արդարացրել ժողովրդի ակնկալիքները ԱԺ-ում»,-ասաց պատգամավորը:
Գևորգ Պետրոսյանն հորդորեց Նաիրա Զոհրաբյանի թեկնածության վերաբերյալ հայտարարության մեջ անձնական որևէ բան չփնտրել, հարգում է նրան, ընդամենն ասել է, որ Երևանի քաղաքապետի թեկնածու նրան չի դիտարկում:
Անդրադառնալով դիտարկմանը, որ նախկինում ևս Նաիրա Զոհրաբյանի հետ հակասություններ է ունեցել՝ Գևորգ Պետրոսյանն ասաց. «Ունեցել եմ հակասություններ, բայց արդեն երկար ժամանակ դրանց մասին մենք փոխադարձաբար մոռացել էինք: Չի կարելի ղեկավարվել անձնական ամբիցիաներով, եթե ես մեկի հետ հակասություններ ունեմ, դա չի նշանակում, որ նա ինձ համար մեխանիկորեն ընկալվում է պետական պաշտոնին հավակնություններ ունենալու իրավունքից զրկված անձ: Ես կարող եմ շատ մարդկանց հետ հակասություններ ունենալ, բայց իրենք արժանի լինեն այս կամ այն պաշտոնին»,-ընդգծեց նա:
Պատգամավորը ասաց, որ այժմ քաղաքից դուրս է գտնվում:
18:42
18:33
16:45
12:09
11:38
10:49
10:26
23:47
23:33
23:09
22:43
22:32
22:23
18:45
18:33
18:20
17:34
16:35
16:14
15:55
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02