«Լիդիան ինթերնեյշնլ» ընկերությունը ներդրումային շուկային տեղեկացրել է Ամուլսարի ծրագրի շուրջ ընթացիկ իրավիճակի մասին: Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրին «Լիդիան Արմենիա»-ի մամուլի ծառայությունից, ընկերության տարածած հաղորդագրությունում նշվում է, որ Ամուլսարի ոսկու հանքի ծրագրի տարածքում ճանապարհների փակումը դեռևս շարունակվում է՝ ազդելով շինարարության վրա։
Ընկերությունը հայտարարել է նաև, որ իր գլխավոր վարկատուները համաձայնել են երկարաձգել վարկերի սկզբնական մարման ժամկետը մինչև 2018թ․ օգոստոսի 15-ը՝ մինչև Ամուլսարի ծրագրի շինարարության և գործարկման ավարտի համար ֆինանսավորման գործիքների համապարփակ վերանայման գործընթացի ավարտը։
«Լիդիան»-ը փորձում է հասնել գործող ֆինանսավորման գործիքների համապարփակ ռեստրուկտուրիզացիայի՝ Ամուլսարի ոսկու հանքի ծրագրի շինարարության և գործարկման փուլերը ավարտին հասցնելու նպատակով։ Վերանայման հետ կապված քննարկումները դեռևս շարունակվում են, և ընկերությունն ակնկալում է լուծումներ մոտ ապագայում»,- ասված է ընկերության տարածած հաղորդագրությունում:
Հուլիսի 1-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ Ամուլսարի ոսկու հանքի հետ կապված հետագա որոշումները պետք է հիմնված լինեն անհերքելի փաստերի վրա:
Ամուլսարի ոսկու հանք տանող ճանապարհը շարունակում են փակ պահել հանքի շահագործմանը դեմ հանդես եկող ցուցարարները: Նրանք պահանջում են դադարեցնել հանքի շահագործումը, քանի որ գտնում են, որ դրա շահագործումը վտանգավոր է մարդկանց կյանքի և առողջության համար: «Լիդիան Արմենիա» ընկերությունը, սակայն, նշում է, որ բոլոր ռիսկերը նվազագույնի են հասցվել: Ըստ ընկերության գործադիր տնօրեն Հայկ Ալոյանի՝ բողոքի ակցիաների պատճառով ընկերությունն օրական 500 հազար դոլարի վնաս է կրում: Շրջակա համայնքների 500 աշխատողները զրկվում են ապրուստի հիմնական միջոցից, և կրքերը բորբոքվում են:
Ընկերությունը դիմել է կառավարություն և բոլոր պատկան մարմիններին և սպասում է կոնկրետ գործողությունների:
17:18
16:44
16:18
16:04
15:55
15:35
15:09
14:48
14:14
13:33
13:08
12:35
12:09
11:43
11:15
10:33
10:00
17:49
17:15
16:52
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02
09:54
09:44
09:32
09:15
09:02
09:56
09:43
09:35
09:02
09:44
09:16
09:02
09:52
09:45
09:33
09:16
09:03
09:55
09:46
09:34
09:17
09:03
09:55
09:44
09:32
09:15
09:02
09:52
09:44
09:33
09:14
09:02
09:52
09:44
09:32
09:15