Նախօրեին ռուսական «Взгляд» լրատվամիջոցը հարցազրույց էր հրապարակել Քաղաքական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Սերգեյ Մարկովի հետ, ով հայտարարել էր, թե Հայաստանի իշխանությունների գործողություններից Ռուսաստանի դժգոհությունը կարող է անցնել գործնական հարթակ՝ վտանգելով նախկինում համաձայնեցված զենքի և տեխնիկայի մատակարարումները:
Այսօր առավոտյան, սակայն, Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարի տեղակալ Ալեքսանդր Ֆոմինը ոչ հավաստի է որակել այդ տեղեկատվությունը:
Ու չնայած ռուսական կողմի հերքմանը՝ քաղաքագետ Մարկովի առաջ քաշած տեսակետն ակտիվորեն քննարվում է Հայաստանում:
Հարցի առնչությամբ ՀԱՅ ՁԱՅՆ լրատվականը զրուցեց razm.info մասնագիտացված կայքի համակարգող, փորձագետ Կարեն Վրթանեսյանի հետ: Նրա խոսքով՝ Սերգեյ Մարկովը պրոադրբեջանական դիրքորոշում ունեցող գործիչ է, ու նույնիսկ որոշ լրատվամիջոցներում նրան որակում են որպես «Ադրբեջանի գրպանի քաղաքագետ»:
«Հաշվի առնելով Մարկովի անթաքույց ադրբեջանական դիրքորոշումը՝ նրա ցանկացած հայտարարություն քննարկելը համարում եմ ոչ տեղին: Այս գործիչն ավելի շուտ Ադրբեջանի ցանկայություններն արտահայտող է, քան Ռուսաստանում ինչ-որ տրամադրությունների փոխանցող: Չի բացառվում, որ նրա միջոցով նպատակաուղղված քարոզչություն է Հայաստանում իրականացվում՝ սրելու հակառուսական տրամադրությունները»,- նշեց Վրթանեսյանը:
Մեր զրուցակիցը նկատեց, որ նույնը կարող է վերաբերել նաև «Կոմերսանտ» թերթում երեկվա հրապարակմանը: ««Կոմերսանտ-ը թեև ավելի լուրջ լրատվամիջոց է, սակայն առաջին դեպքը չէ, երբ այն հրապարակում է ինչ-որ ինսայդերական պատմություններ, որն ավելի ուշ հաստատում են: Ու չի բացառվում, որ սաէլ, հաշվի առնելով ընդհանուր լարվածությունը, կողքից լարվածությունըթեժացնելու և «կրակի մեջ յուղ լցնելու» խնդիր է լուծում»,- ասաց նա:
Մեր այն դիտարկմանը, որ Սերգեյ Մարկովն իր հրցազրույցում նշել էր, թե վստահ է՝ «ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հետ կապված ողջ իրավիճակը համաձայնեցված է եղելամերիկյան հատուկ ծառայությունների հետ», Կարեն Վրթանեսյանը պատասխանեց.«Մարկովը փորձում է և՛ ռուսներին հայերի հանդեպ լարել, և՛ հայերին՝ռուսների: Այսինքն, նա տվյալ պահին կատարում է Բաքվիքարոզչամեքենայի պատվեր, դա միանշանակ է: Անկախ ամեն ինչից, նահաստատ օբյեկտիվ կարծիք չի արտահայտում»:
Հեղինակ՝ ԳՈՀԱՐ ԱՎԵՏԻՍՅԱՆ
17:02
13:48
13:28
13:08
12:48
12:23
12:06
11:46
11:27
11:09
10:46
10:27
10:02
23:02
22:22
18:03
15:43
15:21
15:02
14:49
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03