Չինաստանում բուդդիստական խոշորագույն վանքերից մեկի գլխավոր հոգևորականին մեղադրել են միանձնուհիների դեմ սեռական ոտնձգություն կատարելու մեջ՝ տեղեկացնում է The Global Times-ը:
Պեկինի Լունցյուան վանքի երկու միանձնուհիներ տեղի իշխանություններին բողոք են հղել, որ վանահայր Շի Սյուեչենը սեռական ոտնձգություն է կատարել մի քանի միանձնուհիների նկատմամբ՝ «կառավարելով նրանց գիտակցությունը», որպեսզի դրդի նրանց սեռական հարաբերություններ ունենալու:
Վանքում բոլոր մեղադրանքները հերքել են՝ հայտարարելով, որ ապացույցներ չկան: Կրոնական կառույցը, այնուամենայնիվ, իշխանություններին խնդրել է հետաքննություն անցկացնել: Հայտնի է, որ վանականին հարցաքննել և բաց են թողել: