Օգոստոսի 3-ին կայացան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» խորագրով 1325 բանաձևի հիման վրա մշակված ազգային ծրագրի հանրային քննարկումները, որոնք կազմակերպվել էին ՀՀ արտաքին գործերի նախարարության կողմից։ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի N 1325 բանաձևի դրույթների իրականացման գործողությունների ազգային ծրագրի նախագծի մշակման միջգերատեսչական հանձնաժողովի անդամներից բացի քննարկմանը հրավիրված էին մասնակցելու շուրջ 70 հասարակական կազմակերպություններ։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, միջոցառմանը բացման խոսքով հանդես եկավ ՀՀ ԱԳՆ միջազգային կազմակերպությունների վարչության պետ, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի N 1325 բանաձևի դրույթների իրականացման գործողությունների ազգային ծրագրի նախագծի մշակման միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ Վահրամ Կաժոյանը, ով նշեց, որ բանաձևը ինստիտուցիոնալ առումով անդրադառնում է կանանց նկատմամբ զինված հակամարտությունների ազդեցությանը, զինված հակամարտությունների կանխարգելման, կարգավորման և խաղաղաշինության գործընթացին կանանց ներգրավմանը: Բանաձևը վերաբերում է հակամարտությունների կանխարգելմանն ու լուծմանը, խաղաղ կարգավորման բանակցություններին, խաղաղապահության, խաղաղաշինության, մարդասիրական այլ առաքելություններին, ինչպես նաև հետկոնֆլիկտային շրջանում վերականգնողական գործողություններում կանանց կարևոր դերակատարության հարցերին:
ԱԳՆ միջազգային կազմակերպությունների վարչության մարդու իրավունքների և հումանիտար հարցերի բաժնի պետ Կարինե Սուջյանը ներկայացրեց բանաձևի հիման վրա ազգային ծրագրի մշակման նպատակով ստեղծված միջգերատեսչական խմբի կողմից աշխատանքները, անդրադարձավ 1325 բանաձևի հիմնական ուղղություններին՝ կանխարգելում (prevention), պաշտպանություն (protection), մասնակցություն (participation) և օժանդակություն ու վերականգնում (relief and recovery):
Քննարկման մասնակիցների կողմից նշվեց, որ նման քննարկումների նպատակը հասարակական և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներին նախագծի մանրամասների մասին իրազեկելն ու հետագա լրամշակման աշխատանքներին մասնակից դարձնելն է։
Նշվեց, որ ՄԱԿ-ի ԱԽ 1325 բանաձևի դրույթների իրականացման վերաբերյալ գործողությունների ծրագիրը Հայաստանի կողմից դիտվում է որպես ազգային մեխանիզմ՝ հասարակական կյանքն ընդգրկող ոլորտներում կանանց իրավունքների պաշտպանության և առաջխաղացման համար:
Տեղեկանք. 1325 ազգային Ծրագիրը մշակվել է մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2017-2019 թվականների գործողությունների ծրագրի 76-րդ կետի համաձայն։
17:18
16:44
16:18
16:04
15:55
15:35
15:09
14:48
14:14
13:33
13:08
12:35
12:09
11:43
11:15
10:33
10:00
17:49
17:15
16:52
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02
09:54
09:44
09:32
09:15
09:02
09:56
09:43
09:35
09:02
09:44
09:16
09:02
09:52
09:45
09:33
09:16
09:03
09:55
09:46
09:34
09:17
09:03
09:55
09:44
09:32
09:15
09:02
09:52
09:44
09:33
09:14
09:02
09:52
09:44
09:32
09:15