ԻԻՀ ԱԳ նախարարն ուրբաթ օրը վաղ առավոտյան, քննադատելով Պարսից ծոցում ամերիկացիների ներկայությունն, ընդգծեց. «Թվում է, թե ԱՄՆ-ի ծովուժը չի կարողանում իր ուղղությունը գտնել Իրանին պատկանող ջրերի մերձակայքում»:
«Ֆարս» լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Մոհամմեդ Ջավադ Զարիֆը թուիթերյան գրառման մեջ նշել է. «ԱՄՆ ծովուժը չի կարողանում Իրանին պատկանող ջրերի մերձակայքում գտնել իր ուղղությունը և դա, գուցե, այն պատճառով, որ չգիտի տեղանքի անունը, որը Պարսից ծոց է և 2000 տարի ու ԱՄՆ-ի ստեղծումից շատ երկար տարիներ առաջ նրա անունը եղել է Պարսից ծոց և գուցե չգիտի, որ իր տնից 7000 մղոն հեռավորության վրա ու Իրանի ետնաբեմում ինչ պիտի անի»:
Զարիֆը այդ գրառման մեջ նաև հրապարակել է մի պատկեր որը ցուցադրում է ԱՄՆ-ի ջրերի ու Պարսից ծոցի միջև 7592 մղոն տարածությունը:
Իրանի ԱԳ նախարարն այդ թուիթերյան գրառումը կատարեց ի հետևումն Պարսից ծոցում Իրանի քայլերի մասին ամերիկացի պաշտոնատարների անտեղի հայտարարություններին ու Պարսից ծոցի կեղծված անվան օգտագործմանը:
Լինելով աշխարհի նավթային ամենակարևոր անցուղին Պարսից ծոցի անունն անբաժանելի աղերսներ ունի Իրանի քաղաքակրթության հետ և համարվում է այն անուններից, որոնք վաղ անցյալից մինչև այսօր նույնությամբ օգտագործվել են փաստաթղթերում, պաշտոնական գրություններում և պայմանագրերում։
parstoday.com
13:42
13:23
13:09
12:42
12:19
12:06
12:00
11:53
11:33
11:09
10:44
10:16
09:37
09:19
09:03
14:36
14:22
13:56
13:45
13:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01