Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը ռուսական «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում խոսել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների ընթացքից:
Մամեդյարովը նշել է, որ կարգավորման գործընթացն առաջ տանելու համար անհրաժեշտ է առարկայական բանակցությունների ակտիվացում՝ գոյություն ունեցող ձևաչափի հիման վրա և առկա օրակարգի շրջանակում:
«Բրյուսելում կայացած հանդիպումը դարձել է իմ նոր հայ գործընկերոջ հետ առաջին բովանդակալից շփումը: Ինչպես ես արդեն նշեցի՝ մենք նպատակուղղված ենք արդյունքի, և պատրաստ ենք շարունակել այդ ուղղությամբ ինտենսիվ առարկայական երկխոսությունը: Այդ հանդիպումների վայրերը և ամսաթվերը տեխնիկական պահեր են, որոնք քննարկվում են համապատասխան կապի գծերով»,- նշել է Մամեդյարովը:
Ադրբեջանի արտգործնախարարը նաև պատասխանել է հարցին, թե արդյոք նախատեսվում է «Մոսկվա-Բաքու-Երևան» ձևաչափով արտգործնախարարների հանդիպում, քանի որ Ռուսաստանը համարվում է ղարաբաղյան կարգավորման գործընթացի հիմնական միջնորդը:
«Կրկնվեմ՝ Ադրբեջանը բաց է երկխոսության համար: Բայց դա պետք է լինի բովանդակալից և պատասխանատու բանակցություն՝ նպատակաուղղված արդյունքի»,- նշել է նա՝ հավելելով, որ այն է «Ադրբեջանի տարածքների ապաշրջափակման գործընթացի շուտափույթ մեկնարկը»: «Հենց դրա շուրջ է ձևավորվել այն գորդյան հանգույցը, որը հարկավոր է վերջապես կտրել, ինչից հետո ածանցյալ բոլոր խնդիրների լուծումը, որոնք մեծ մասամբ տեխնիկական բնույթ են կրում, կստանա բոլորովին այլ բնույթ և չի ուղեկցվի նման բարդություններով»,- ասել է ադրբեջանցի նախարարը:
Հիշեցնենք, որ հուլիսի 11-ին Բրյուսելում կայացել է ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի արտաքին գերատեսչության ղեկավար Էլմար Մամեդյարովի հանդիպումը:
18:01
17:45
17:35
17:15
16:55
16:42
16:15
16:05
15:51
15:21
15:02
14:45
14:25
14:05
13:41
12:45
12:12
11:16
11:02
10:46
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42