Իրանի Կենտրոնական բանկի գլխավոր տնօրեն՝ Աբդոլնասեր Հեմմաթին հայտարարել է, որ Իրանի կառավարությունը պատրաստ է հզորությամբ դիմակայել շրջափակումներին:
Իրանի հեռուստաընկերության երկրորդ կայանի լրատվական բաժնին տված հարցազրույցում, անդրադառնալով Իրանի դեմ ԱՄՆ-ի անօրինական շրջափակումների վերականգնմանը և նշելով, որ երեքշաբթի օրվանից Իրանում արտարժութային նոր փաթեթ է գործարկվելու, Իրանի Կենտրոնական բանկի գլխավոր տնօրեն՝ Աբդոլնասեր Հեմմաթին հավաստիացրել է, որ Իրանի տնտեսական պայմաններն ու արտարժութային պահուստը շատ լավ է և ոչ մի խնդիր չկա հիմնական ապրանքների ապահովման համար:
Իրանի դեմ ԱՄՆ-ի շրջափակումների առաջին բաժինը վերականգնվելու է երկուշաբթի օգոստոսի 6-ին: Շրջափակումներ, որոնց ավելի ծանր տեսակի փորձն ունեցել է իրանը և արդյունքում միայն ամրապնդվել է ներքին կարողությունը:
ԱՄՆ-ն այն պայմաններում է իրանի դեմ վերականգնում շրջափակումները, երբ հակառակ անցյալին, այսօր Ամերիկան լուրջ հակառակությունների առջև է կանգնած միջազգային բեմում: Իրանը ևս անհրաժեշտ քայլեր է կանխատեսել ԱՄՆ-ի շրջափակումների հավանական ազդեցությանը դիմակայելու համար:
Իրանի ժողովուրդը գիտե, որ միջազգային հանրության պահանջին հակասող ԱՄՆ-ի սխալ քայլերն ակունք են առնում Իրանի դեմ այդ երկրի թշնամանքից, ինչը ԱՄՆ-ի կառավարությունների գլխավոր արտաքին քաղաքականությունն է եղել:
Միջազգային հարցերի փորձագետ, վերլուծաբան՝ Դան Գլեյզբրուքն ասել է.«Իրանին ոչնչացնելու այս խելագարության պատճառը պարզ է. Որպես անկախ պետությունը Իրանի գոյությունը սպառնում է տարածաշրջանում ԱՄՆ-ի իմպերիալիստական վերահսկումը և դա թուլացնում է ԱՄՆ-ի ռազմական հզորությունն ու դոլարի համաշխարհային դերը»:
ԱՄՆ-ի շրջափակումներին դիմակայելու համար Իրանն իր պաշտոնական արտարժութային փոխանակումներում կրճատելու է դոլարը և երկկողմ առևտրական հարաբերություն է ունենալու խոշոր պետությունների, այդ թվում Չինաստանի ու Ռուսաստանի հետ:
ԱՄՆ-ի միջոցներն այլևս գործուն չեն և միջազգային օրինականություն էլ չունեն:
Իրանի տարածաշրջանային ու միջազգային գերակա դիրքը մարտահրավեր է համարվում ԱՄՆ-ի համար: Իրանը կենսական դերակատարություն ունի մեծ նախագծերի, այդ թվում Մետաքսի ճանապարհի ընդլայնման գործում և Չինաստանի կողքին առանցքային դիրք է զբաղեցնում այդ նախագծում: Իրանը կատարելապես վերահսկում է ստրատեգիական նշանակաություն ունեցող նեղուցներներն ու ջրուղիները, այդ թվում Հորմոզի ու Բաբ էլ -մանդեբի նեղուցները և Իրանից անցնելով Ասիայի կենտրոնում ցամաքով շրջապատված երկրները կարողանում են հասանելիություն ունենալ ծովին:
Իրողությունն այն է, որ ավարտվել են ԱՄՆ-ի կամայական քայլերի ու զոռբայության ժամանակները: Երկրների հարաբերությունները իմաստավորվում են փոխադարձ հարգանքի ու միջազգային հարաբերություններում տիրող սկզբունքների հիմամբ: ԱՄՆ-ի կառավարությունը հարկադրված է ընկալել այն իրողությունը, որ միջազգային հանրությունը ոչնչացնելու իր փորձերը և օտարների շահերին ձգտելը ձախողած քաղաքականություն է և արդյունքում ԱՄՆ-ը մեկուսացվելու է: 2018թ. մայիսի 8-ին Թրամփը հրաժարվեց ՀԳՀԾ-ից և փորձեց աշխարհը միավորել Իրանի դեմ, սակայն արդյունքում միայն հեղինակազրկվեց և անվստահություն առաջացավ ԱՄՆ-ի նկատմամբ:
Այսօր ՀԳՀԾ-ի հետ կապված զեկույցներում նշվում է, որ այդ համաձայնությունը առանց ԱՄՆ-ի ներկայության շարունակվելու կամ չեղարկվելու դեպքում, ԱՄՆ-ն ավելի շատ է տուժելու մյուսներից:
14:36
14:22
13:56
13:45
13:33
13:16
11:45
11:42
11:28
11:08
10:55
10:32
10:13
09:48
09:25
09:08
23:31
15:27
14:27
13:48
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01