«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երբեմնի իշխանական հզոր կուսակցությունից՝ ՀՀԿ-ից, արտահոսքն այս օրերին շարունակվում է լայն թափով ընթանալ: Պաշտոնական տվյալներով` ապրիլի 23-ին ՀՀ վարչապետի պաշտոնից ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո մինչեւ օգոստոսի 1-ն ընկած ժամանակահատվածում ՀՀԿ-ից հեռացել է 4 հազար 500 հոգի:
ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադեւոսյանը, սակայն, «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում պնդել է, թե այդ արտահոսքը սովորական երեւույթ է, նախորդ տարի էլ ՀՀԿ-ից 15 հազար մարդ է հեռացվել:
Միաժամանակ, ՀՀԿ ներկայացուցիչը պնդել է, թե այս օրերին տեղի ունեցողն առաջիկա արտահերթ ընտրություններում դժվարություններ չի ստեղծի: «Չեմ կարծում՝ դժվարություններ լինեն։ Դա սովորական, աշխատանքային գործընթաց է»,- ասել է նա:
Նկատենք, թեեւ Ռուբեն Թադեւոսյանը ներկայացրել է իրենց տրամադրության տակ եղած պաշտոնական թվերը, սակայն իրական պատկերը միանգամայն այլ է. ՀՀԿ-ից այս ընթացքում հեռացածների թիվը գերազանցում է տասնյակ հազարը, պարզապես ոչ բոլորն են հարկ համարում հատուկ դիմում ներկայացնել կուսակցության գրասենյակներ:
Մեկ փաստ էլ. մեծ է վտանգը, որ ՀՀԿ-ից հեռացածները հիմա էլ փորձեն անդամագրվել վարչապետ Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը` պաշտոն ստանալու, աշխատանքը պահպանելու ակնկալիքով, բայց եւ այդպես նախկինի արատավոր բարքերը տեղափոխելով այնտեղ:
Այնպես որ հատկապես այս ընթացքում ՔՊ-ն պետք է զգոն լինի կուսակցության շարքերը համալրելիս` թույլ չտալով սխալները, որ գործեց ՀՀՇ-ն 90-ականներին, երբ դռները բացեց նաեւ նախկին կոմսոմոլների առաջ»:
Ամբողջական հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում
13:35
13:14
12:03
11:36
11:08
10:35
10:09
18:03
17:45
17:22
17:09
16:55
16:45
16:38
16:22
16:21
16:16
16:04
16:03
15:52
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:52
09:44
09:33
09:14
09:02
09:52
09:44
09:32
09:15
09:01
09:46
09:33
09:16
09:02
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03