1992-1996 թվականներին Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցով Ռուսաստանի նախագահի նախկին լիազոր ներկայացուցիչ, ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովն «Ապրել անցյալո՞վ, թե՞ ապագայով» վերտառությամբ հոդվածում գրում է, որ Հայաստանում ներքաղաքական իրավիճակն անդրադառնում է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի վրա:
«Независимая газета»-ում հրապարակված հոդվածում Վլադիմիր Կազիմիրովը պնդում է, որ պատահական չէ, որ Ադրբեջանը, օգտվելով Հայաստանում բարդ իրավիճակից, փորձում է մեղադրել Երևանին հանդիպումների և բանակցությունների տապալման և հետաձգման համար:
«Ոչ միայն ներքին իրավիճակը, այլև բանակցային գործընթացը պահանջում է երկրում բոլոր առանցքային ուժերի ջանքերի միացում: Ճիշտ չէ դրսից մի բան առաջարկել, առավել ևս՝ նման միամիտ բան, բայց չի՞ հասունացել արդյոք Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի և Նիկոլ Փաշինյանի շուտափույթ հանդիպման անհրաժեշտությունը՝ թեկուզ հակամարտության կարգավորման խնդիրների նկատմամբ միասնական մոտեցում մշակելու նպատակով:
Վստահ եմ, որ նրանցից ոչ մեկին թարգմանիչ չի պահանջվի, եթե խոսեն ապագայի լեզվով, այլ ոչ անցյալի, և մտածեն այն ԼՂ ճակատագրի մասին, որի պատճառով մեկ երրորդ դար առաջ առաջացավ հակամարտություն»,- նշել է հակամարտության կարգավորման հարցերով Ռուսաստանի նախկին ներկայացուցիչը:
Վլադիմիր Կազիմիրովը նաև կարծիք է հայտնել, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի պահանջը՝ բանակցային սեղանի շուրջ վերադարձնել Լեռնային Ղարաբաղը, համապատասխանում է այդ հակամարտության եռակողմ կոնֆիգուրացիային, առավել ևս որ 1990-ականների կեսին բանակցությունները տարվել են բոլոր երեք կողմերի միջև՝ Ղարաբաղի մասնակցությամբ: Կազիմիրովը հիշեցնում է, որ Ղարաբաղի հարցով 1994 և 1995 թվականների երկու համաձայնագրերը նույնպես ստորագրվել են հակամարտության բոլոր երեք կողմերի կողմից, իսկ պատերազմի տարիներին Ադրբեջանը ճակատում հարցերի առնչությամբ առաջինը կապ էր հաստատում հենց Լեռնային Ղարաբաղի հետ: Ավելին՝ անգամ 1994 թվականի մայիսի 9-ի հրադադարը նախ ստորագրվել է հենց Լեռնային Ղարաբաղի հետ, և միայն հետո է իր՝ Կազիմիրովի խնդրանքով միացել Հայաստանը:
«Այս հակամարտության երեք կողմերից յուրաքանչյուրում առողջ ուժերի համախմբումը բխում է տարածաշրջանում խաղաղության և կայունության շահերից»,-գրել է նա:
18:42
18:33
16:45
12:09
11:38
10:49
10:26
23:47
23:33
23:09
22:43
22:32
22:23
18:45
18:33
18:20
17:34
16:35
16:14
15:55
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02