Ամեն տարի այս օրերին հանրապետության ողջ տարածքում անցկացվում է «Կանեփ-կակաչ» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումը: Նպատակը հասկանալի է, ակտիվանում է առանց այն էլ մշտապես ակտիվ պայքարը թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության դեմ, նաև ոչնչացվում է կանեփի ու կակաչի մշակված ու վայրաճ բուսականությունը:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, «Կանեփ-կակաչ-2018» միջոցառումը սկսվեց օգոստոսի 6-ին: Առաջին օրը հանրապետության ողջ տարածքում այրման միջոցով ոչնչացվել է մոտ երկու տոննա կանեփի և յոթ կիլոգրամ կակաչի վայրի աճած զանգված: Տնամերձ երկու հողամասում հայտնաբերվել և ոչնչացվել է կանեփի 18 թուփ:
Իսկ օպերատիվ տեղեկությունների իրացման արդյունքում ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է դեղականաչավուն զանգված:
Համալիր միջոցառման ընթացքում գրանցվում են նաև այլ արդյունքներ: Բացատրական աշխատանքի շնորհիվ կամովին հանձնվել է 287 փամփուշտ, երկու նռնակ, ինքնաձիգի երկու պահունակ, մեկ ինքնաշեն հրազեն և մեկ ակոսափող հրացան: Հայտնաբերվել է 11 հետախուզվող:
Օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումը շարունակվում է:
17:18
16:44
16:18
16:04
15:55
15:35
15:09
14:48
14:14
13:33
13:08
12:35
12:09
11:43
11:15
10:33
10:00
17:49
17:15
16:52
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02
09:54
09:44
09:32
09:15
09:02
09:56
09:43
09:35
09:02
09:44
09:16
09:02
09:52
09:45
09:33
09:16
09:03
09:55
09:46
09:34
09:17
09:03
09:55
09:44
09:32
09:15
09:02
09:52
09:44
09:33
09:14
09:02
09:52
09:44
09:32
09:15