Մոսկվայի Խամովնիչեսկի դատարանը կալանք է սահմանել հայտնի հումորիստներ Եվգենի Պետրոսյանի ու Ելենա Ստեպանենկոյի անշարժ գույքի նկատմամբ, հայտնում է life.ru-ն՝ մանրամասնելով, որ խոսքն այն գույքի մասին է, որը նրանք պետք է կիսեն ամուսնալուծության գործընթացի շրջանակում:
Պետրոսյանի շահերը պաշտպանող փաստաբան Սերգեյ Ժորինը բացատրել է, որ կալանքի սահմանումն ամենևին էլ չի նշանակում, որ ամուսինները չեն կարող օգտագործել իրենց պատկանող ունեցվածքը: Սակայն ինչ վերաբերում է վաճառքին, ապա առայժմ նրանք դա անել չեն կարող:
Հիշեցնենք, որ օգոստոսի 6-ին Խամովնիչեսկի դատարանում կայացել էր Պետրոսյանի ու Ստեպանենկոյի համատեղ ունեցվածքը կիսելու գործով առաջին դատական նիստը, որին նրանք ներկա չէին եղել:
Աստղային զույգի համատեղ անշարժ գույքը գնահատվել է մոտ 1 միլիարդ ռուբլի:
Հումորիստների շահերը պաշտպանողների խոսքերով՝ Պետրոսյանը պատրաստ է իրենց համատեղ հարստությունը հավասար կիսել, սակայն Ստեպանենկոյին դա չի բավարարում, ու նա հավակնում է դատարանի միջոցով ստանալ ունեցվածքի 80%-ը:
Պետրոսյանի փաստաբանը մանրամասնել է, որ զույգը, պաշտոնապես ամուսնալուծված չլինելով հանդերձ, վերջին 15 տարվա ընթացքում միասին չի ապրում և որ տվյալ մեկ միլիարդ ռուբլու անշարժ գույքը ձեռք է բերվել այն տարիներին, երբ նրանք այլևս միասին չէին:
Փաստաբանի խոսքով, երբ Պետրոսյանն իրեն դիմել է՝ խնդրել է Ստեպանենկոյի հարցում որևէ խորամանկ քայլի չդիմել, ամեն ինչ անել պարզ, որպեսզի իրենք հետագայում ստեղծագործական ոլորտում կարողանան միասին աշխատել:
«Մեր նպատակն է ամեն ինչ անել քաղաքակիրթ ձևով ու առանց աղմուկի, բայց Ստեպանենկոյի շրջապատում կան մարդիկ, որոնք վստահեցնում են, որ կարող են Պետրոսյանից ամեն ինչ խլել, և նա նրանց հավատում է»,-նշել է փաստաբանը:
Պետրոսյանն ու Ստեպանենկոն ամուսնացած են 30 տարի, ու այս ընթացքում նրանք ձեռք են բերել 5 բնակարան Մոսկվայի կենտրոնում, քառահարկ առանձնատուն, անտիկվար իրերի, մեքենաների հավաքածուներ ու այլ թանկարժեք իրեր:
Հիշեցնենք, որ ունեցվածքը կիսելու վերաբերյալ առաջին հայցը ներկայացվել էր Ստեպանենկոյի կողմից:
18:19
18:04
17:29
17:05
16:45
16:29
16:02
13:42
13:24
13:08
12:44
12:35
12:21
12:03
11:58
11:49
11:33
11:12
10:56
10:34
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44